Բավ է պառակտվել
27-12-2014 15:08

Հայ երգչուհու ալբոմը Թուրքիայում տարվա լավագույն 3-րդն է ճանաչվել

Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի «Սեր» ալբոմը թուրք հայտնի երաժշտագետ Նաիմ Դիլմեները դասել է տարբա լավագույն ալբոմների շարքում։ Նաիմ Դիլմեները Twitter-ի իր էջում հրապարակել է 2014-ին Թուրքիայի լավագույն եւ վատագույն երգերն ու երաժշտական ալբոմների իր տարբերակները։ Նաիմ Դիլմեները 2014-ի Թուրքիայի լավագույն երաժշտական ալբոմների մեջ 3-րդ տեղը հատկացրել է ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուի «Սեր» ալբոմին։ Սիբիլ Փեքթորոսօղլուի «Սեր» անունը կրող ալբոմը Թուրքիայում վաճառքի է հանվել 2014-ի փետրվարի 11-ին եւ արդեն փետրվարի 15-ին ալբոմում տեղ գտած «Այս գիշեր» կատարման տեսահոլովակը եթեր է գնացել թուրքական CNNturk հեռուստաընկներության եթերով։ Ավելի վաղ, ալբոմի հետ կապված հայ երգչուհին նշել էր, թե ալբոմի անունը «Սեր» է ցանկացել դնել, քանի որ աշխարհի ամենաուժեղ զգացումը սերն է։