Բավ է պառակտվել
29-08-2015 10:16

Հրապարակվել է Թուրքիայի նոր կառավարության կազմը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրապարակել է երկրի ժամանակավոր կառավարության կազմը, որն արդեն հաստատվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։  Նախորդ կառավարության 15 նախարարներ պահպանել են իրենց տեղերը նոր կառավարության կազմում, սակայն 11 նախարարական պորտֆել նոր նախարարների է տրվել։ 
Կառավարության կազմում կան ինչպես անկուսակցական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ 
Երկրի նոր, ժամանակավոր կառավարության կազմում տեղ են գտել «Արդարություն և զարգացում» կուսակցության 11, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության 2 և «Ազգայնական շարժում» կուսակցության 1 անդամ, ինչպես նաև 11 անկուսակցական նախարար։ 
Կառավարության հենց այս կազմով էլ Թուրքիան նախապատրաստվելու է նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ի դեպ, նոր կառավարության կազմում տեղ չի գտել երկրի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է խորհրդականը՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։