Բավ է պառակտվել
29-04-2015 08:51

Վաշինգտոնում կբացվի ցուցահանդես՝ նվիրված «Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեին»

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով եռօրյա հիշատակի միջոցառումների շրջանակում Marriott Marquis հյուրանոցում կբացվի «Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեին» նվիրված ցուցահանդես։ «Նրանք չպետք է մահանան. Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի պատմություն» խորագրով ցուցահանդեսը կտևի մայիսի 7-9-ը՝ հայտնում է The Armenian Weekly-ն։ Այն նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո 1 մլն փախստականներին օգնելու՝ կոմիտեի աշխատանքին։ Փախստականների 80 տոկոսը եղել են հայեր, մնացածը՝ հույներ, ասորիներ և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ 27 ցուցանմուշներով շրջիկ ցուցահանդեսն արդեն եղել է Լոս Անջելեսում և Բոստոնում։