Բավ է պառակտվել
09-03-2015 01:32

Վատիկանի «Վիտորիանո» թանգարանային համալիրում կգործի «Հայաստան.տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը

«Վիտորիանո» թանգարային համալիրում բացվել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Իտալացիներին ու զբոսաշրջիկներին ներկայացվել են Հայաստանի ու Հայկական բարձրավանդակի տարբեր վայրերի խաչքարեր, Մատենադարանի ձեռագիր մատյաններ, Նարեկացու «Մատյան ողբերգությունը», ճարտարապետության, գորգագործության, նկարչության ու արվեստի այլ ճյուղերի բազում նմուշներ:
Իտալիայի Պատգամավորների պալատի նախկին նախագահ Լուչիանո Վիոլանտեն, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ասել է, որ պետք է հաստատակամորեն ու հավասարակշիռ ձեւով պայքարել ժխտողականության դեմ: Նման միջոցառումներն այդ գործում հավելյալ խթան են: