Բավ է պառակտվել
30-08-2018 19:28

80 տարեկան հասակում մահացել է Իոսիֆ Կոբզոնը

80 տարեկան հասակում կյանքից հեռացավ առասպել, ժամանակաշրջանի ձայն՝ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը։ «С чего начинается Родина» (Որտեղ է սկսվում հայրենիքը), «Мгновенья», (Ակնթարթներ ), «Где-то далеко» (Հեռու մի տեղ)։ Իր նկատմամբ սերն ու հարգանքը Իոսիֆ Կոբզոնն վաստակել է իր ստեղծագործական աշխատանքով և արարքներով։ Նա շատ էր օգնում ընկերներին և անծանոթներին։

Դուբրովկայում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների ժամանակ, առանց իր մասին մտածելու՝ գնաց այնտեղ բանակցելու ահաբեկիչների հետ։ Չնայած ծանր հիվանդության՝ շարունակում էր աշխատել, բարեգործական համերգներ տալ։ Եվ միշտ ավելի շատ անում էր, քան ասում։

Իոսիֆ Կոբզոնն, առանց չափանզանցության անգիր գիտեր ոչ թե տասյակ կամ հարյուրավոր, այլ հազարավոր երգ։ Նա ասում էր, որ կարևորը երգը հոգով զգալն է, այդ դեպքում անգամ սովորելու կարիք չի լինի։
Նա չէր ամաչում արտասվել իր ունկինդիրների ներկայությամբ, քանի որ ուժեղ մարդ էր։ Մարդ, ում շատ գործընկերներ ոչ այլ կերպ, քան “ժայռ” էին անվանում։
Նրա ձայնով էր երգում մի հզոր ժամանակաշրջան․ դա կոմերիտական կառույցների մթնոլորտ էր, տիեզերք առաջին թռիչքների դարաշրջան, կուսակցության շքեղ համագումարների ժամանակ։ Կոբզոնի կենդանի ձայնը հնչում էր ԲԱՄ-ում, Տոլյատիում, Բայկոնուրում։ Այդ դարաշրջանն ավարտվեց ԽՍՀՄ փլուզումով, սակայն Իոսիֆ Կոբզոնը մինչև իր կյանքի վերջին օրն իրեն համարում էր մեծագույն երկրի արտիստ, որն արդեն 27 տարի է, ինչ գոյություն չունի քարտեզի վրա։
“Խորհրդային Միության ժողովրդական արտիստն իմ ամենամեծ նվերն է և ամենաբարձր կոչումը”, ասում էր արտիստը։