Բավ է պառակտվել
14-01-2016 11:44

Բացառիկ հարցազրույց հայտնի ճանապարհորդ Վարդան Սարգսյանի հետ (լուսանկարներ)

Ճանապարհորդությունների հետաքրքրաշարժ աշխարհը գրավում է գրեթե յուրաքանչյուր մարդու ... հանգստանալու, բացահայտելու, ձեռք բերելու և աճելու համար. միաձուլվելու մեր տան` աշխարհի, Երկիր մոլորակի հետ: Անհավանական հպարտության զգացում ունեցա, երբ դիտեցի «Տնից հեռու» Վարդան Սարգսյանի հետ ծրագիրը, որի հետաքրքրասիրությունը, բաց լինելը աշխարհի և ամեն նոր բանի համար, ոչ միայն գրավում են, այլև աշխարհը բացահայտում են այլ տեսանկյունից, առանց զբոսաշրջական փայլի, ինչը շեղում է ճշմարիտ ազգային կոլորիտից, որտեղ էլ որ լինես: Դա է պատճառը, որ այսօր ուզում եմ զրուցել Վարդանի հետ հենց իր մասին, ավելի մոտիկից ճանաչել այն անձին, ով այսքան առանձնանում է բացահայտող ծրագրերի և առհասարակ կյանքի նկատմամբ կարծրատիպային մոտեցումներից:

GN - Ողջունում են ձեզ Վարդան: Շնորհակալել ենք, որ համաձայնվեցիք հարցազրույց տալ: Ուզում եմ նշել, որ ձեր «Տնից հեռու» ծրագրի վրա մեծ աշխատանք է կատարվել: Չեմ ցանկանում վիրավորել Ձեր գործընկերներին, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նախկինում արդեն փորձեր արվել են նմանատիպ ծրագրեր նկարահանել, սակայն, անկեղծ ասած, նրանք հաճախ չէին գրավում: Դուք բավական լուրջ և կհամարձակվեմ ասել, մասնագիտական մոտեցում եք ցուցաբերել և բավականին լուրջ հիմք է երևում:  Ասացեք խնդրեմ սա ձեր առա՞ջին փորձն է հեռուստատեսությունումև ինչո՞ւ հենց ճանապարհորդություններ: Կարելի ՞ է արդյոք սա հոբբի անվանել, որը վերաճել է պրոֆեսիոնալ գործունեության:

VS - Նախ շնորհակալություն գնահատականի համար, շատ հաճելի է: Սա առաջին փորձը չէ, մի քանի տարի առաջ դերասանուհի Իվետա Եդիգարյանի հետ միասին նկարահանել էինք մի ծրագիր, որը կոչվում էր «Երկու ճամփորդ»: Հաջողեցինք նկարահանել Լիբանանն ու Շրի Լանկան, սակայն, Իվետան փոխեց բնակության վայրը, տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, և ես որոշեցի փակել նախագիծը: Ինքս այս ամբողջ ժամանակի ընթացքում ճանապարհորդել եմ: Շատ եմ սիրում բացահայտել նոր երկրներ և այցելել վայրեր, ուր զբոսաշրջիկներ չկան, այսինքն, զգալ ճանապարհորդության իրական կոլորիտն առանց տուրիստական ճոխությունների: Հենց այդ պատճառով միտք առաջացավ ճանապարհորդությունների մասին նոր նախագիծ ստեղծել: Սկզբում ես նկարահանել եմ Եգիպտոսը, քանի որ շատ անգամ էի այցելել Կահիրեն, և գիտեի, թե որ վայրերն ու ինչը կարող է հետաքրքրել հեռուստադիտողին: Վերադառնալուց և նկարահանումները մոնտաժելուց հետո, հեռուստատեսության պրոդյուսերը շատ հավանեց արդյունքը և մենք որոշեցինք մեկնարկ տալ նախագծին ու ես մեկնեցի Հնդկաստանը բացահայտելկու:

GN - Հայաստանի սահմաններից դուրս, Ձեզ ճանաչեցին հենց «Տնից հեռու» ծրագրի շնորհիվ: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս է դա ազդել ժողովրդականության, վարկանիշի վրա:

VS - Բացի ծրագիր վարելը ես նաև երգիչ եմ և երգելը իմ հիմնական զբաղմունքն է: Իմ երգերի հինման վրա բազմաթիվ տեսահոլովակներ են նկարահանվել: Իհարկե, բեմական աշխատանքը մեծ փորձ է տալիս տեսախցիկի առջև և հեռուստատեսության ոլորտում աշխատելու համար, բայց հիմա ես լիովին տարված եմ «Տնից հեռու» նախագծով և չեմ պատրաստվում կանգ առնել: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի սահմաններից դուրս հետևում են իմ ծրագրին և խոստանում եմ, որ շուտով առավել հետաքրքիր և գրավիչ կլինի:


GN - Ցանկանո՞ւմ եք արդյոք շարունակել սկսածը, թե այլ ծրագրեր կան, ի՞նչ նոր առաջարկներ կան:

VS - Ինչպես արդեն նշել եմ հիմա ես շատ զբաղված եմ այս նախագծով: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նկարահանումներ կատարելու մի երկրում, որտեղ հայկական հեռուստատեսությունը երբեք չի եղել: Ասեմ, որ ես շատ լուրջ և մանրակրկիտ եմ պատրաստվում: Ուսումնասիրում եմ երկիրը, սովորույթները և այն նրբությունները, որոնց հետաքրքիր կլինի հետևել: Անկեղծ ասած, դա շատ դժվար է: Եվ գումարի առկայությունը չի երաշխավորում հաջողությունն ու բարձր վարկանիշը: Օրինակ, Հնդկաստանում, ինձ թվում է կարողացել եմ նկարահանել ամենահետաքրքիր բաները: Թե կոլորիտը, թե ազգային առանձնահատկությունները և այն ամենը, ինչը հայ հանդիսատեսին այնդքան դուր է գալիս:


GN - Ի՞նչ նամակների եք հաճույքով արձագանքում և որո՞նք են ձեզ համար անընդունելի:
VS - Ես պատասխանում եմ բոլոր նամակներին, որոնք ինձ գալիս են: Շատ եմ սիրում լսել մարդկանց կարծիքները, ովքեր դիտում են ծրագիրը: Կարդում եմ բոլոր մեկնաբանությունները, դա շատ կարևոր է: Բոլորը ցանկանում են, որ ես նկարահանեմ հենց այն երկիրը, որը նրանք են ցանկանում և դա շատ զվարճալի է : Մեկը գրում է. «Խնդրում եմ նկարահանեք Եվրոպան», մյուսը` Ռուսաստանը, երրորդը` Ամերիկան ... Բայց ես իմ ճաշակով եմ ընտրում: Կարելի է նկարահանել նույն Փարիզը, բայց առավելագույնը երկու մաս, ոչ ավելի: Եվ հետո, վստահ չեմ, որ շատ հետաքրքիր կլինի:
GN - Եթե վերադառնանք ճանապարհորդություններին, դրանց մեջ ի՞նչն է ամենաշատը ձգում ձեզ: Օրինակ, նոր ընկերներ, նոր աշխարհ, տարբեր մշակույթ և մտածողություն, և այլն: 
VS - Ծանոթությունները, պատմությունը, սովորույթներն ու հավատը, մեկ խոսքով ամեն ինչ: Շատ հետաքրքիր է տեսնել ամեն ինչ, սակայն նկարահանումների կազմակերպումը դժվար է, քանի դրանք որ ոչ բոլոր վայրերում են թույլատրվում: Եվ ես, որպես երդվյալ ճանապարհորդ, շատ են ցանկանում նկարահանել ամեն ինչ, այդ պատճառով, խնդիրներ ունենալու դեպքում փորձում եմ լուծել դրանք ծանոթների միջոցով: Նույն Հնդկաստանում չափազանց դժվար էր նկարահանումների շուրջ համաձայնության գալ, էլ չեմ խոսում Բոլիվուդի աստղերի հետ հանդիպում ու հարցազրույց կազմակերպելու մասին: Սակայն երկու ամիս տևած քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերջապես կարողացա արդյունքի հասնել: Չեմ թաքցնի, երջանիկ էի ու գոհ:


GN - Տարբեր երկրներ այցելելուց և նոր մշակույթների ծանոթանալուց հետո, կարո՞ղ եք Ձեզ համար նշել, թե մեզ մոտ Հայաստանում ի՞նչն է բացակայում:
VS - Հավատացեք, Հայաստանում երջանիկ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ կա: Պաշտում եմ իմ երկիրը, քաղաքը և տունը: Եվ, երբ ես «Տնից հեռու» եմ, սկսում եմ կարոտել այն: Մենք ամեն ինչ ունենք և ես շատ կուզենայի, որ ճանապարհորդությունների մասին ծրագրերում հաճախ նկարահանեին իմ երկիրը: Այստեղ նկարելու և ցուցադրելու շատ բան կա:
GN - Հայաստանից բացի ուրիշ ի՞նչ երկրում կկարողանայիք ապրել:
VS - Գիտեք, եթե պատասխանեմ այս հարցին, դուք կծիծաղեք, բայց ազնվորեն կպատասխանեմ,  որ ինձ իսկապես շատ դուր եկավ Բեյրութը: Ես սիրահարվել եմ այդ քաղաքին: Ընդամենը մեկ շաբաթ եմ գտնվել այնտեղ և այդ մի շաբաթվա ընթացքում ամեն ինչ տեսել եմ: Դա ջերմ քաղաք է, որտեղ բարի մարդիկ են ապրում, չնայած պատերազմային իրավիճակին: Շատ եմ սիրում Բեյրութը` հեքիաթային քաղաք է:
GN - Երբ խոսքը վերաբերում է մարդկային հարաբերություններին, ո՞ր հատկություններն են Ձեզ առավել գրավում և ի՞նչն է վանում:
VS - Ես շատ հստակ անձնավորություն եմ, և ճշտապահություն եմ սիրում: Եթե ինչ-որ բան եմ անում ապա ամբողջովին տրվում եմ դրան: Օրինակ, Հնդկաստանում նկարահանումների ժամանակ կարող էի ինձ անհանգստություն չպատճառել և 2-3 թռիչքային ժամ տևող ճանապարհներ չանցնեի, որոնք ընդամենը 7 րոպե տևող կադրերի համար, բայց ես գնացի, քանի որ դրա ճիշտ եմ համարում: Ահա թե ինչու ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր սիրում են այն, ինչ անում են և ճշտապահ են:
GN - Հայտնի է, որ Շոու բիզնեսի և ընդանրապես հասարակական կյանքը հարուստ է ինտրիգներով ... Եղե՞լ են  այնպիսի դեպքեր, երբ ինչ-որ մեկը Ձեզ համար խոչընդոտներ է ստեղծել:
VS - Իհարկե եղել են, այս աշխարհում, որտեղ այդքան դժվար է գումար վաստակել մարդկանցից ամեն բան կարելի է ակնկալել, հատկապես, եթե դա Շոու բիզնես է: Բայց ես արդեն սովորել եմ, և երբ ուզում են ինձ խանգարել, ես սկսում եմ ավելի ջանասիրաբար աշխատել: Իհարկե, երբ դուք լավ աշխատանք ես անում, ինչ որ մեկին դա միշտ դուր չի գալիս: Բայց ինձ դա չի հետաքրքրում:
GN -Վարդան, չնայած ներկայիս իրավիճակին, դժվար չէ՞ արդոք Հայաստանի պայմաններում ապրելով առանձնանալ ամբոխից:
VS - Հավանաբար այո, Հայաստանում դժվար է: Չես կարող, օրինակ հագնել այն,ինչն անսովոր է հասարակության համար: Ռուսաստանում մարդիկ ավելի քիչ են բարդույթավորված, մեր երրում  բարդույթները միշտ եղել են և մշտապես խարսխված են հասարակության մեջ:
GN - Ի՞նչ դեր են խաղում Ձեր կյանքում և կարիերայի ընտրության մեջ Ձեր հարազատները:
VS - Ինձ համար, ընտանիքը և ընկերները շատ կարևոր են: Իմ ընտանիքի կարծիքը շատ մեծ նշանակություն ունի: Իմ միջավայրում շատ ծանոթներ կան ու շատ քիչ ընկերներ, բայց նրանք իրական են, որոնց ես շատ սիրում եմ և առանց որոնց չեմ կարող ապրել: Բոլոր իմ հարազատներն ինձ աջակցում են թե բարոյապես, թե իրենց ներկայությամբ կամ խորհուրդներով, որոնք ես լսում եմ: 
GN - Շնորհակալություն հարցազրույցի համար և կխնդրեի լրացնել այն, ինչ ցանկանում եք ավելացնել:
VS - Շատ շնորհակալ եմ ձեզանից: Ուզում եմ ասել, որ սա ընդամենը սկիզբն է, հետագայում շատ ավելի հետաքրքիր կլինի: Այնպես որ, եկեք միասին ճանապարհորդենք: Շնորհակալություն հարցազրույցի համար: Շնորհակալություն բոլոր հայ հեռուստադիտողներին Հայաստանում և ամբողջ աշխարհում, ես շատ ուրախ եմ, որ միայնակ չեմ և Դուք ինձ հետ եք:

Հարցազրույցը վարեց Ս Մինասյանը