Բավ է պառակտվել
14-09-2015 12:00

Վենետիկի կինոփառատոնի փակումը` լուսանկարներով (լուսանկարներ)

Իտալական Լիդո կղզում տեղի է ունեցել հեղինակավոր Վենետիկի 72-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են կինոաշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչներ։


Կարմիր գորգին իրենց նրբաճաշակ հանդերձներով փայլել են դերասանուհիներ Դիանա Կրյուգերը, Էլիզաբեթ Բենքսը, Էլիզա Սենաուին։ Մինչդեռ միջոցառմանն ամենաբաց ու համարձակ տեսքով ներկայացած հյուրերն էին Tanna ֆիլմի դերասանական կազմի անդամները, ովքեր ժամանել էին Վանուատուից։


Այս տարի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե առյուծը», շնորհվել Է վենեսուելացի ռեժիսոր Լորենսո Վիգասին` «Այնտեղից» ֆիլմի համար։