Բավ է պառակտվել
26-01-2023 18:29

«Մեզ ջնջել չե՛ք կարող»․ Շերն ու Էրիկ Էսրայելյանը հոդված են գրել Արցախի ճգնաժամի մասին

Հայտնի երգչուհի Շերը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը «Մեզ ջնջել չե՛ք կարող» վերնագրով հոդված են գրել Newsweek ամսագրի համար՝ Արցախում հումանիտար ճգնաժամի մասին։

«Խնդրում ենք տարածել Newsweek-ում մեր հոդվածը հումանիտար ճգնաժամի մասին, որին բախվում են հայերը հենց հիմա»,- գրել է Շերը Twitter-ում։

Հոդվածագիրները պատմում են այն աղետալի իրավիճակի մասին, որը ստեղծվել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող «կյանքի ճանապարհը» փակելու պատճառով։ Հոդվածի հեղինակները ներկայացնում են Արցախի և Հայաստանի պատմությունը և խոսում երկու ժողովրդավարական երկրների շահերի լոբբինգի անհրաժեշտության մասին բոլոր մակարդակներում։