Բավ է պառակտվել
03-10-2016 12:16

Հրապարակվել է «Կարիբյան ծովի ծովահենները» հինգերորդ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Disney ընկերությունը թողարկել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի «Կարիբյան ծովի ծովահենները. մահացածները հեքիաթներ չեն պատմում» հերթական սերիայի թիզեր-թրեյլերը:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017 թ.-ի մայիսի 26-ին:

Բովանդակության համաձայն, Ջեք Ճնչղուկը հայտնաբերում է, որ իրեն հետապնդում է իր վաղեմի թշնամին` նավապետ Սալազարը և նրա ուրվական ծովահենները: Չարագործները ցանկանում են ոչնչացնել աշխարհի բոլոր ծովայիններին: Հերոսին կարող է օգնել միայն մի հզոր գտածո`Պոսեյդոնի եռաժանին, որի շնորհիվ իր տիրակալը կարող է կառավարել բոլոր ծովերը:

Գլխավոր հերոսին, ինչպես և նախորդ սերիաներում, մարմնավորել է Ջոնի Դեփը: Նրա անտագոնիստի դերը կատարում է Խավիեր Բարդեմը: Բացի այդ, դերասանական կազմին միացել են Փոլ Մաքարթնին, Կայա Սկոդելարիոն, Քրիստոֆ Վալցը, Բրենտոն Տուեյտսը և, հավանաբար, Օրլանդո Բլումը: