Բավ է պառակտվել
13-01-2017 11:23

Հայտնաբերվել է Քիմ Քարդաշյանին թալանած թոշակառուների հանցախումբը

  
Հունվարի 9-ին Փարիզում ձերբակալել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին թալանելու մեջ կասկածվող 17 անձի: Պարզվել է, որ հանցախմբի կորիզը հանդիսացել են թոշակառու հասակի փորձառու հանցագործներ, որոնցից շատերի տարիքը անցնում է 60-ից:
Ոստիկանությանը հաջողվել դուրս գալ 10 մլն Եվրո արժողությամբ թանկարժեք իրեր առևանգած գողերի հետքին:
Փարիզյան ոստիկանության պետ Կրիստիան Սանտանին 2016 թ. հոկտեմբերի 3-ին արթնացրել է Օրֆեվր 36 հասցեում գտնվող քրեական հետախուզության վարչության կենտրոնակայանից կատարված հեռախոսազանգը: Հերթապահը հաղորդել է, որ քաղաքի կենտրոնում տեղակայված շքեղ հյուրանոցում կատարվել է զինված կողոպուտ: Հանցագործների խումբը հարձակվել է հյուրանոցում ապաստանած Քիմ Քարդաշյանի վրա և գողացել նրա թանկարժեք զարդերը:
-Ո՞վ է Քիմ Քարդաշվանը,- հարցրել է Սանտը: Նա երբեք չէր լսել այդ անունը:
Հերթապահը պակաս մտահոգ չէր թվում: Սանտը ստիպված էր վերկենալ անկողնուց, միացնել համակարգիչը և Google-ում մուտքագրել հանցագործների զոհի անունը: Տեսնելով որոնողական կայքի բերած պատասխանը ոստիկանը հասկացավ, որ այս գործը խոստանում է ամենաանսովորը լինել իր կարիերայում:
Քիմ Քարդաշյանի հանրահայտությունը զուտ ամերիկյան երևույթ է: Փերիս Հիլթոնի նախկին ընկերուհին առաջին անգամ հասարակության ուշադրությունը գրավեց 2007 թվականին, երբ համացանցում հայտնվեց նրա մասնակցությամբ ինտիմ տեսանութ՝ նկարահանված նրա այդ ժամանակվա բոյֆրենդ, երաժիշտ Ռեյ Ջեյի կողմից: Աղջիկը բաց չթողեց պահը և ամերիկյան հեռուստատեսությամբ սկսեց հեռարձակել իր կյանքի մասին պատմող ռեալիթի շոուն: Ժամանակի հետ այն վերածվեց փոքրիկ մեդիա-կայսրության:
Փարիզի իշխանությունները մտածեցին, որ միլիոնավոր հետևորդներ ունեցող հանրահայտ հեռուստաաստղին իրենց քաղաքում թալանելով մեծ հարված են հասցրել իրենց քաղաքի համբավին: Հիմա բոլորը կիմանան, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում զինված հանցագործների հարձակումներից ապահովագրված չեն նույնիսկ ահռելի կարողություններ ունեցող հայտնի դեմքերը: Խայտառակությունը մաքրելու համար գողերի որոնողական աշխատանքներին լծվեցին հանցագործության դեմ պայքարի էլիտար ջոկատի գրեթե ողջ ուժերը:
Կողոպուտից հինգ օր առաջ.
Քիմ Քարդաշյանը սեպտեմբերի վերջին ժամանել էր Փարիզ՝ ամենամյա «Մոդայի շաբաթ» այցելելու նպատակով: Նրան ուղեկցում էին անձնական օգնական Ստեֆանի Շեպորդը, և թիկնապահ Պասկալ Դյուվյեն:
Իջնելով մասնավոր ինքնաթիռից, նա ողջունել էր հավաքված լրագրողներին և նստել էր սև Մերսեդեսը, որն էլ նրան տարել էր Փարիզի կենտրոնում գտնվող կեցավայր:
Հաջորդող մի քանի օրերի ընթացքում ամերիկյան հեռուստաաստղը բաց չի թողել ոչ մի երեկույթ կամ նորաձևության ցուցադրություն: Օրվա մեջ մի քանի անգամ նա հաճույքով փոփոխում էր իր զգեստները, և ցուցադրում էր դրանք պապարացիների առաջ: Քարդաշյանի ամուսին, ռեփեր Քանյե Ուեսթը մեկ օր ընկերակցեց նրան, ինչից հետո մեկնեց՝ Միացյալ Նահանգներում իր շրջագայությունը շարունակելու: Այնինչ Քարդաշյանը մնաց Փարիզում և շարունակեց զվարճանքը իր քույրերի՝ Քորթնի Քարդաշյանի և Քենդալ Ջեների հետ:
Instagram-ում պահպանվել են այդ օրերին Քարդաշյանի կողմից հրապարակված բազմաթիվ սելֆիները:
Դրանցից մեկում նա ցուցադրում է ամուսնու նվիրած 20 կարատանոց ադամանդե քարով մատանին, որի վրա փորագրված է «Adidas» բառը: Նրա այս հրապարակումը 1,5 մլն լայք էր հավաքել:
Ավելի ուշ շատերը ենթադրցին, որ հենց այս հրապարակումն է գրավել հանցագործների ուշադրությունը: Ըստ էության, հեռուստաաստղը իր 90 մլն հետևորդներին հայտնել էր, որ 4 մլն դոլար արժողությամբ զարդ է կրում: Սա մեղմ ասած անզգուշություն է: Չնայած, նույնիսկ առանց Instagram -ի էլ գողերը հազար ճանապարհով կարող էին ճշտել այն՝ ինչ իրենց պետք էր: Քանի որ ուր էլ որ Քարդաշյանը գնար, նրան ամենուր հետևում էր պապարացիների ամբոխը: Եվ նրանց մեջ խառնվելն ու հեռուստաաստղին հետևելը հանցագործների համար դժվարություն չէր նրկայացնի:
Հոկտեմբերի 2-ին Քարդաշյանը մասնակցում է կուտյուրյե Ազզեդին Ալայայի մատուցած ընթրիքին: Գիշերվա ժամը 1-ին մոտ նա վերադառնում է հյուրանոց, իսկ նրա քույրերը թիկնապահի ուղեկցությամբ ուղևորվում են գիշերային ակումբ: Այս անգամ պապարացիները չեն հետևել հեռուստաաստղին, և բաց են թողել ամենահետաքրքիրը...:

 
Հյուրանոց՝ ոչ սովորական մարդկանց համար.
Ամերիկյան հեռուստաաստղը կանգ էր առել Hôtel de Pourtalès հյուրանոցում, որը սպասարկում է միայն հարուստ, կամ անվանի հաճախորդներին:
Hôtel de Pourtalès -ում համար վարձելու համար հարկավոր է հյուրանոցի նախկին հաճախորդներից մեկի բարեխոսությունը:
Քարդաշյանի վրա հարձակումից մի քանի շաբաթ առաջ այդտեղից մեկնել էր Ջենիֆեր Լոուրենսը, իսկ հոկտեմբերի վերջերին այդ հյուրանոցում նկատել էին Լեոնարդո Դի Կապրիոյին:
Hôtel de Pourtalès հյուրանոցը կազմված է XIX դարի առանձնատնից, որն ունի յոթհարկանի օժանդակ շինություն, որում էլ տեղակայված են 11 շքեղ համարները՝ իրենց անհատական սպասարկող անձնակազմերով:
Քարդաշյանը վարձել էր 352 քառակուսի մետր տարածքով պենթհաուս, որից հրաշալի տեսարան է բացվում Փարիզի վրա: Այդ համարի վարձակալության արժեքը մեկ գիշերվա համար կազմում է 16 հազ. դորալ:
Երբ Քարդաշյանը վերադարձել է հյուրանոց, բակում ավարտին է մոտենալիս եղել բրազիլացի գարեջրագործի կազմակերպած խնջույքը: Հյուրերը իրար հրելով և կատակելով անցել են հեռուստաաստղի Մերսեդեսի կողքով, նրանք ճանաչել են, թե դա ում մեքենան է:
Ավելի ուշ ականատեսներից մեկը լրագրողներին հայտնել է, որ դռան մոտ անվտանգության աշխատակից չի եղել: Դարպասներից ներս մտնելու համար բավական էր միայն հայտնել աշխատակցուհուն, որ խնջույքի այցելու ես:
Անվտանգության հանդեպ Hôtel de Pourtalès -ի նման վերաբերմունքը ո՛չ թե բացառություն, այլ օրինաչափություն է: Հյուրանոցի հաճախորդները չեն սիրում երբ օտարները խառնվում են իրենց գործերին, այդ իսկ պատճառով հյուրանոցում բացակայել են նույնիսկ տեսախցիկները: Մինչ Քարդաշյանին թալանելու դեպքը դա դրական հանգամանք էր թվում:
Կողոպուտ
Գիշերվա երկուսի կողմերը Hôtel de Pourtalès-ը դատարկվեց: Քարդաշյանը առույգ շրջում էր իր պենտհաուսում: Մի հարկ ներքև քնած էր Սիմոն Արուշը՝ Քիմի ոճաբանն ու վաղեմի ծանոթը: Առաջին հարկում հերթապահում էր ընդունարանի գիշերային աշխատող, Աբդուլռահման անունով 40-ամյա ալժիրցին, ով հյուրանոցում աշխատանքը համատեղում է Սորբոնի համալսանանում նշանագրության ֆակուլտետի ասպերանտուրայի հետ: Հետագա իրադարձությունների մասին ըստ էության տեղեկանում ենք նրա խոսքերից:
Գիշերվա ժամը 2:18-ին փողոցային կողմի տեսախցիկը ֆիքսել է, որ հյուրանոցին են մոտեցել երեք հեծանվորդ: 14 րոպե անց երկու հոգի ոտքով նրանց են մոտեցել, իսկ ևս 1 րոպե անց չարագործների թիվը հասել է վեցի: Նրանք կրել են ոստիկանական համազգեստ հիշեցնող սև հագուստ:
Երեքը մոտեցել են ապակե դռներին, և ընդունարանի աշխատողին խնդրել են ներս թողնել իրենց: Երբ նա բացել է դուռը, չարագործներն անմիջապես ատրճանակ են ուղղել նրա կողմը, որից հետո ձեռնաշղթաներ են հագցրել: Հարձակում գործած անձինք եղել են 40-50 տարեկանից ոչ պակաս:
-Հանգի՛ստ,- ասել է նրանցից մեկը,- Մեզ միայն փողերն են պետք:
Հանցագործները աշխատակցից հարցրել են, թե քանի համար կա հյուրանոցում, և իմանալով, որ դրանք ընդամենը 11-ն են, նրանք ուրախացել են և խոստացել, որ ամեն ինչ կսփեն կտանեն, ինչից հետո հետաքրքրվել են, թե որտեղ է Քանյե Ուեսթը:
-Ռեփերը մեզ մոտ չի,- պատասխանել է աշխատակիցը:
- Հետներս կատակներ չանե՛ս,- վրդովվել է գողերից մեկը,- Մենք նրա կնոջ մասին ենք խոսում:
Բռնելով ընդունարանի աշխատակցի վզից, գողերը քարշ են տվել նրան դեպի պենտհաուսը, և ստիպել են բացել դուռը:
Գողերից երկուսը ներխուժել են համար, բռնել են Քարդաշյանին, ով խալաթով նստած էր անկողնու վրա: Ճչացող հեռուստաաստղին գցել են հատակին և զենքը ուղղել են դեմքին:
-Փողե՛րը, փողե՛րը,- գոռացել են նրանք:
Քարդաշյանի մոտից ընդամենը հազար դոլար եմ գտել, այլ առձեռն գումար համարում չի եղել: Հեռուստաաստղն արտասվելով աղեսել է գողերին, որ վերցնեն այն ամենն ինչ ուզում են, միայն թե չսպանեն իրեն, սակայն գողերը չեն հանդարտվել և շարունակել են բղավել ֆրանսերեն:
Այդ ժամանակ Քարդաշյանը նրանց է տվել հենց այն մատանին, որի լուսանկարը նախօրեին հրապարակել էր Instagram-ում: Գողերից մեկը կասկածանքով զննել է զարդը և դրել է գրպանը: Դրանից հետո գողերը կապկպել են Քարդաշյանին, կպչուն ժապավենով փակել են բերանը և տարել են լոգասենյակ:
Աղմուկը արթնացրել է Սիմոն Արուշին: Վախեցած ոճաբանը փակվել է զուգարանում և զանգահարել է թիկնապահին և Քարդաշյանի քույրերին: Մեկ րոպե անց զանգ է եկել հռուստաաստղի հեռախոսին: Ընդունարանի աշխատակիցը նայել է զանգող համարին, և հանցագործներին ասել է, որ զանգում է նրա թիկնապահը: Դա անհանգստացրել է նրանց: Գողերը որոշել են ժամանակ չկորցնել: Նրանք հավաքել են Քարդաշյանի թանկարժեք զարդերը, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 5,5 մլն դոլար, և հապշտավ հեռացել են Hôtel de Pourtalès-ից:
Գողերից մեկը գողոնով փաթեթը կախել է հեծանվի ղեկից և քշել, գնացել է: Ճանապարհին նա կորցրել է 31 հազար դոլար արժեցող պլատինե փոքրիկ խաչը (Հաջորդ օրը այդ խաչը գտել էր մի պատահական անցորդ, և ոստիկանություն էր տարել այն):
Դեպքից մի քանի րոպե անց դեպքի վայր էին ժամանել ոստիկանության աշխատակիցները, իսկ առավոտյան ժամը յոթին Քարդաշյանը լքել է հյուրանոցը, ինքնաթիռ նստել և մեկնել Լոս Անջելես:
Վարդագույն հովազներ.
Մեկ օր անց ֆրանսիական մամուլը քննարկում էր աղմկահարույց կողոպուտը: Գրեթե անմիջապես առաջ քաշվեց այն վարկածը, որ ոչ մի հանցախումբ էլ չի եղել, և որ արտերկրյա հեռուստաաստղը հատուկ է բեմադրել այդ կողոպուտը՝ իր անձի հանդեպ ուշադրություն գրավելու նպատակով: Սակայն, փարիզյան ոստիկանության պետը հերքել էր այդ վարկածը: Սանտի խոսքերով ոստիկանների համար պարզից էլ պարզ էր, որ կատարվածը չէր կարող բեմադրություն լինել:
Հաջորդ վարկածը, որը անմիջապես առաջ քաշեցին լրագողները, այս կողոպուտը կապում էր « Վարդագույն հովազներ »-ի հանցախմբի հետ, որը 2000-ականների կեսերին թանկարժեք զարդերի մի քանի խոշոր կողոպուտ էր կատարել: Սակայն, ի տարբերություն Hôtel de Pourtalès-ում հարձակում գործած մարդկանց, հովազները երբեք չէին դիմել բռնության և համարվում է, որ նրանք արդեն մի քանի տարի է ինչ ճաղերի հետևում են:
Քննիչները անմիջապես հասկացան, որ հանցագործները, որոնք հարձակում էին գործել Քարդաշյանի վրա տիպիկ բնակարանային գողերի նման են գործել: Նմանատիպ հանցագործությունները Ֆրանսիայում բավական հաճախակի դարձան այն բանից հետո, երբ բանկերը անցում կատարեցին էլեկտրոնային վճարների: Բարձր հարկերի պատճառով շատ ֆրանսիացիներ իրենց առձեռն գումարները տանն են պահում, այդ իսկ պատճառով գողերի համար միշտ հարմար գողոն է լինում: Բնակարանային գողություններով հաճախ զբաղվում են Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալները և ցիգանները:
Նրանք իրենց զոհերին ընտրում են՝ հետևելով սոցկայքերում կատարած հրապարակումներին:
Գործի համար բավական հետաքրքրական հանգամանք էր հեծանիվների փաստը, քանի որ գողերը հազվադեպ են օգտվում այդ տրանսպորտային միջոցից, չնայած որ պատրաստված գողին այն բավական մեծ առավելություն է տալիս:
Հեծանվորդները չունեն հաշվառման համար և այլ տարբերանշաններ, այդ իսկ պատճառով դրանք հայտնաբերելը շատ ավելի բարդ է, քան ավտոմեքենայի պարագայում: Բացի այդ հեծանվով կարելի է երթևեկել այն անցուղիներով, որտեղ չկան տեսախցիկներ: Քարդաշյանին կողոպտած հանցագործները միանշանակ նորելուկ չէին և գիտեին, թե ինչ էին անում:
Ծեր հանցագործներ.
Գործում գլխավոր փաստանշաններ դարձան կպչուն ժապավենը, որով հանցագործները փակել էին Քարդաշյանի բերանը, և փողոցում ընկած փոքրիկ խաչը:
Ոստիկանները դրանց վրա հայտնաբերեցին նախկինում արդեն գողությունների և այլ հանցանքների համար ձերբակալված հիսունամյա տղամարդու ԴՆԹ-ի հետքեր, և մատնահետքեր: Կասկածյալի հանդեպ հսկողություն էին սահմանել, և սկսել էին ձայնալսել նրա հեռախոսը: Խուզարկուների երեք ամիս տևած աշխատանքի արդյունքում ձերբակալվեց 17 անձ, որոնք կարող էին կապ ունենալ այս կողոպուտի հետ: Ձերբակալման ժամանակ նրանց մոտից առգրավել են զենք և առձեռն կլորիկ գումար:
Քննիչները կարծում են, որ հանցախմբի կորիզ են հանդիսացել թոշակառու հասակի փորձառու հանցագործներ, ովքեր էլ իրականացրել են Քարդաշյանի կողոպուտը:
Հանցախմբի ավելի երիտասարդ անդամները, ըստ ոստիկանության, զբաղվում էին տեղեկատվության հավաքմամբ և գողոնի իրացմամբ: Ձերբակալվածների թվում են նաև Քարդաշյանի փարիզյան վարորդը և նրա եղբայրը: (Վարորդին արդեն ազատ են արձակել, բայց նրա եղբայրը մնում է կասկածյալների ցուցակում): Ձերբակալվել են նաև վարորդի մյուս երկու եղբայրները, ովքեր կապեր ունեն Անտվերպենի թանկարժեք զարդերի ընդհատակյա շուկայում: Փորձագետները ենթադրում են , որ Քարդաշյանի ադամանդները վաղուց արդեն հանել, տարել են Բելգիա և այնտեղ վաճառել:

  

Կողոպուտից հետո, վերջին տասը տարում առաջին անգամ Քարդաշյանը անհետացել էր սոցցանցերից: Երեք ամիս տևած լռությունից հետո հեռուստաաստղը վերադարձել է Instagram, բայց լուսանկարները, որոնք նա հրապարակում է՝ այլևս առաջվանը չեն: Այժմ դրանք ոչ թե թարմ սելֆիներ են, այլ բեմադրված լուսանկարներ, որոնք երկրպագուներին ստիպում են գուշակել, թե երբ և որտեղ են դրանք արվել: Հավանաբար փարիզյան այն գիշերը ստիպել է աստղին այլ կերպ նայել կյանքին և այն վտանգներին, որոնք կարող են սպառնալ իրեն: