Բավ է պառակտվել
12-05-2022 17:17

«All we have is now» խորագրով ցուցահանդես Արտ–Կվարտալում (ֆոտո)

«Հիմա մենք գտնվում ենք «Արտ –կվարտալ»–ում, որը արվեստի թաղամաս է, կամ աշխարհի բնօրրանը»,–ասում է Հարություն Հովսեփյանը, նույն ինքը Հովհարը ու ինձ ուղեկցում «Արտ –Կվարտալ» թաղամաս։ Այն գտնվում է Պուշկին 4 հասեցում։ Դալանից մուտք ենք գործում բակ ու մեր աչքի առաջ բացվում է այլ պատկեր՝ մոռացված երևանյան կոլորիտ։

Մի քանի տարի առաջ արվեստագետներ Սերոն և Հովհարը որոշեցին հաստատվել այս վայրում ու այն դարձնել յուրօրինակ մշակույթի կենտրոն։ Զրուցակիցս՝ նկարիչ Հովհարն ասում է․ այս վայրը մշակութային արժեք է։

«Այստեղ ապրել է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին։ Այստեղ է գտնվում Թաիրովի առաջին գինու և կոնյակի գործարանը։ Այսինքն մենք գործ ունենք պատմամշակությային արժեքների հետ։ Ու ստեղծելու ենք մշակութային մի կետ, որտեղ կարող է ամեն պահի արվեստ ծնվել»։

«Արտ Կվարտալ»-ում նկարիչները շուրջ 7 տարի առաջ հավաքվել են, զրուցել են ստեղծագործել են ու այսօր արվեստանոց հավաքատեղին պաշտոնապես դարձել է ցուցասրահ։

«Իրարից լրիվ անկախ մի քանի հոգով հավաքվեցինք ու այս տարիների ընթացքում մոտ 30 նկարիչ է տեղակայվել ու ստեղծել են իրենց արվեստանոցները»,–ասում է Սերոն ։

Այս ցուցասրահում ցուցահանդեսներն արդեն ավանդական բնույթ են կրում։ Այս անգամ էլ թեման պատերազմն էր։ Ցուցահանդեսին ներկայացված էին հայ և ռուս նկարիչների գործերը։ Այն կրում է «Հասարակության դեմքը պատերազմից հետո» խորագիրը, որը կարելի էր ասել հաշվետու ցուցահանդես է, այն թե այդ ժամանակ ինչ ապրումներ է ունեցել արվեստագետը։

«Ցուցադրության կոնցեպտը հետպատերազմյան վախերի ու այդ ամենի ինչի միջով անցնելու, դուրս գալու,լ ավ տեսլականին հասնելու կոնցեպտն է։ Մարդիկ այս նկարներով անցնում են հետպատերազմյան վախի միոջով ու գալիս հասնում հույսին։ Մենք առաջարկում ենք մարդկանց սթափվել ու խեղված հանրությունից, խեղված միջավայրից դուրս գալու ելքեր գտնել»,–ասում է Սերոն։

 

Ցուցահանդեսի պատասխանատու Սոնա Մինասյանն ասում է, որ մշակույթը մարդկանց հույս է վերադարձնում և նրանց ցավ տարած հոգիներին հնարավորություն է տալիս հեռանալ մղձավանջներից, վրդովմունքից և վրեժխնդրությունից:

«Այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, դարձել է ակտուալ: Պատերազմը...

Այս ցուցահանդեսը արդեն մի տարի է, ինչ ցանկանում էի անել, բայց անընդհատ հետաձգում էի, որովհետև ուզում էի խոսել դրականի մասին: Հիմա իսկապես եկավ ցուցահանդեսի ժամանակը։ Այսօր բավականին շատ կրեատիվ մարդիկ են տեղափոխվել Հայաստան՝ արտիստներ, նկարիչներ, պերֆորմանսներ, կինոարտադրողներ և այլն, ես մտածեցի, որ հենց հիմա է այն ժամանակը, երբ կարելի է խոսել։ Մեր ցավը մեկն է՝ անկախ ազգային պատկանելիությունից, սեռից, տարիքից: Մենք բոլորս վախ ենք զգում, ջղայնություն ու հիասթափություն , մենք բոլորս վախենում ենք ապագայից, որն անհայտ է: Եվ արդյունքում մեզ բոլորիս փրկում է հույսը»,–ասում է Սոնա Մինասյանը։

Ցուցահանդեսում ներկայացված է 10 նկարիչների գործերը՝ երկուսը ՌԴ–ից։ Նրանց նկարներում ներկայացված են այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են վախը, հիասթափությունը, անորոշությունը և հույսը։

Սոնան ասում է,որ շատերը այսօր ցնցված են իրենց հոգիներում ծագած զգացողություններից՝ նախկինում անծանոթ և աներևակայելի: Անորոշությամբ և հոգնածությամբ լի նոր աշխարհում տեղ գտնելու անհանգստությունը հանգեցնում է անզորության, անապահովության և վախի զգացողության: Նկարներից մեկում հենց այս զգացողություն էր արտացոլված։ Մեկ այլ նկարչի նկարում էլ Հիասթափություն էր, որին բախվում է մեզանից յուրաքանչյուրը պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո, կպչուն, հոգում ծանր բեռի պես նստած, կսկծացող ու ճանկռտող զգացողությունը։ «Իսկ հիասթափությունն արդյունք է չարդարացված սպասումների․ ապագայի մասին կարծր, ֆիքսված պատկերացումների, որոնք իրավիճակի այլ զարգացում չեն ենթադրում:

Թերևս ցուցահանդեսի ամենաազդեցիկ ու հույս ներշնողը հենց հույսի պատկերներն էին։
«Նույնիսկ ամենաանտանելի հանգամանքներում մարդիկ հույսով են ապրում։ Հույսն ուժ է տալիս և միևնույն ժամանակ, որ մենք սիրում ենք հենարան դառնալ։ Հույսը կամքի պակասը չէ, պասիվությունը չէ, այլ պատասխանատվությունը ներկայի համար»:

 

Արմինե Գևորգյան