Սանկտ-Պետերբուրգի Ռուսական թանգարանի Ինժեներական պալատում այսօր մեկնարկեց հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեի նկարների ցուցահանդեսը:
Ստալոնեն ներկայացնում է 36 ստեղծագործություն, որոնցից մի քանիսը պատրաստված են հատուկ այս ցուցահանդեսի համար: Նա նկարում է հիմնականում իմպրեսիոնիզմի և աբստրակցիայի ոճերում:
Նշենք, որ Ստալոնեն արդեն 40 տարի զբաղվում է գեղանկարչությամբ: