Բավ է պառակտվել
12-04-2019 17:20

Ելք կա՛ - Հեղինակային նյութ

 

Քաղաքական սատիրա, կրքեր, խաբեություն, պաշտոնակռիվ. սա ամենևին էլ  քաղաքական իրավիճակի մասին պատմող հոդված չէ, այլ մի ներկայացման, որի առաջնախաղը տեղի ունեցավ  «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: 

 «Մի համեստ դիակ կամ ելք կա» ներկայացումը  բեմադրվել է   Դեյվիդ Հայերի համանուն պիեսի մոտիվներով: Բեմադրող ռեժիսորը Արսեն Գրիգորյանն է:  Կատակերգությունը պատմում է Միացյալ Նահանգներում ընտրությունների նախաշեմին «հերոսաբար» զոհված թեկնածու՝ սենատոր Էդի հուղարկավորության մասին։ Սենատորի մահից հետո բազմաթիվ նոր թեկնածուներ են ի հայտ գալիս ու ամեն մեկը կարծում է, որ հենց ինքը պետք է զբաղեցնի  այդ պատվավոր տեղը Սենատում:  Թեկնածուներն են Էդի կինը, սիրուհիները, եղբայրը, ընկերը… 

<<Այս պիեսը, ինչպես ցանկացած նոր գործ, արտիստական թատրոնի խաղացանկում չի հայտնվում պատահաբար>>,-  ասում է  թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը:   Նրան հարցնում եմ  արդյո՞ք զուգադիպություն է այն ,որ  նման բովադանությամբ պիեսը բեմադրվում է   հենց այս ժամանակահատվածում, նման  քաղաքական ենթատեքստերով:

<<Ես երբեք չեմ սիրում  սպեկուլացիա անել հանդիսատեսի հետ,.քանի որ  դա շատ հեշտ է, անել մի բան, որ այսօրվա  քաղաքականացված  հանդիսատեսը լավ կընդունի: Կոնկրետ ինձ գրավել է պիեսի սեւ հումորը, ինչը մեր թատրոնում բացակայում էր: Իսկ սեւ հումորը պետք է լուրջ խաղալ, ինչը իսկապես դպրոց է մեր դերասանների համար:  Իսկ պիեսի  հեղինակի  ասելիքը այն է ,որ քաղաքականությունը շատ ծիծաղելի  բան է>>,-ասում է Մհեր Մկրտչյանը:

 Լևս Դավթյանը, որ  մարմնավորում է  Սենատորի ընկերոջ՝  Էրլ-ի կերպարը,  նշում է,որ  պետք  չէ   այս ներկայացումը  կապել   այս ժամանակահատվածի հետ: Պարզապես հանդիսատեսը դիտելով  ներկայացումը գու՞ցե   ինքը ընդհանրություններ  գտնի մեր օրերում  տեղի ունեցող գործընթացների հետ: Իսկ ընդհանրապես  ներկայացումը այն մասին  է, որ քաղաքականությամբ չպետք զբաղվել:

<<Բոլոր դեմոկրատ երկրներում ընտրություններից առաջ  պաշտոնին ու աթոռին հասնելու համար որոշակի բաներ  խաբում են,հորինում են: Այս ներկայացումով   մեծ հաշվով ուզում ենք  ցույց տալ որ չպետք է վարակվել պաշտոնի մոլուցքով>>,-ասում է Լևս Դավթյանը:

Գործողությունը  տեղի է  ունենում  սգո սրահներից մեկում , հարևան սրահներից  գալիս են   սենատորին հրաժեշտ տալու ու ամեն մեկը տարբեր կերպ է   արտահայտում  իր վիշտը, փարվում են դագաղին,խոսում նրա հետ,  բայց ամբողջ  ժամանակ նրանց մտքում նույն միտքն  է՝   թե    ո՞վ պետք  է զբաղեցնի սենատորի տեղը: 

 <<Բ  Սրահի Մարգո>>     Արփինե Իսրայելյանի  կերպարի անունն է,  որը յուրօրինակ գույն է հաղորդում ներկայացմանը:  Ծայրահեղ էմոցիոնալ և անկանխատեսելի  կերպար

<<Ներկայացումը մեսիջ ունի, որ աթոռի պայքար  միշտ կա ու լիելու է : Իսկ այստեղ  մարդկային տարբեր խավերի ներկայացուցիչների շնորհիվ բացահայտվում են բազում դեպքեր>>,-ասում է դերասանուհին:

Շրջադարձային իրավիճակներով, քաղաքական սատիրային բնորոշող սուր և սրամիտ երկխոսություններով այս  ներկայացումը դեռ երկար կլինի թատրոնի խաղացանկում:

 

Հեղինակ՝ Արմինե Գևորգյան