Բավ է պառակտվել
09-01-2017 16:42

Փարիզում Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալվել է 16 մարդ

Ֆրանսիայի ոստիկանությունն ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով 16 մարդ է ձերբակալել:

Ինչպես հաղորդում է Europe 1 ռադիոկայանը, կասկածյալների ձերբակալությունը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը վեցին: Ձերբակալություններն իրականացվել են երկրի մի քանի շրջաններում, հիմնականում` Փարիզում, Ծովամերծ Սենայում և Ծովամերձ Ալպերում:

35-ամյա Քարդաշյանը ժամանել էր Փարիզ` Նորաձևության շաբաթին մասնակցելու նպատակով և սովորույթի համաձայն կանգ է առել Hotel de Pourtales հնաոճ առանձնատանը (սա շքեղ հյուրանոց է` առանց ցուցանակի և No Adress համապատասխան անվանմամբ, որտեղ կանգ են առնում հիմնականում հանրաճանաչ մարդիկ` երկրպագուների և մամուլի ուշադրությունից խուսափելու համար):

2016 թ.-ի հոկտեմբերի 3-ի լույս գիշերը դիմակներով և զենքով երկու տղամարդ մտել են աստղի սենյակ: Եվս երեք հանցագործ մնացել է փողոցում: Հաղորդվում էր, որ աստղի սենյակից գողացել էին 11 մլն դոլար արժողությամբ զարդեղենը և երկու բջջային հեռախոս: