Բավ է պառակտվել
08-01-2014 17:03

Այսուհետև ոչ թե Սելիմ, այլ Վարդենյաց լեռնանցք

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի լրագրողներ, լրատվական գործակալությունների ղեկավարներ, Զբոսաշրջության ոլորտի հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում և տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը և այլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ: Ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղանուններում կատարվել են համապատաս«Վարդենյաց լեռնանցք», խան փոփոխություններ, և «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացությունները` աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս»: