Բավ է պառակտվել
12-10-2016 10:56

Հայ փոքրիկ երգիչը` «Սպիտակ ձեռնափայտի» մասնակից

«Սպիտակ ձեռնափայտ» փառատոնի նպատակը տեսողություն խնդիրներ ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն է։

Դիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը հոկտեմբերի 13-ին Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը, որին կմասնակցի վոկալիստ Հայաստանից, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։ Մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը (ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան):

Փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներում, ինչպես նաև նպաստել երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորմանը և կարծրատիպերի հաղթահարմանը:

Հայաստանից նախորդ տարիներին փառատոնին մասնակցել են Երևանի Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի սան Մարգարիտ Խաչատրյանը դաշնամուր, 2010 թ., 2011 թ.), Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Արսեն Գևորգյանը երգեցողություն, 2012 թ.), Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը (երգեցողություն, 2014 թ.):