Բավ է պառակտվել
06-05-2014 14:18

՛՛Ոսկե ծիրան՛՛ կինոփառատոնին մասնակցելու համար արդեն 1500 հայտ է ներկայացվել

Հուլիսի 13-20-ը Երեւանում 11-րդ անգամ կանցկացվի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Այսօր, հրավիրված մամլո ասուլիսին ներկա էր նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով իր խոսքում նշեց, որ փառատոնը հատկապես կարեւոր է այն առումով, որ խրախուսում է երիտասարդներին։
««Ոսկե Ծիրանը» միայն կինոփառատոն չէ, այ մեր առօրյան է, քաղաքը, որն այդ օրերին կերպարանափոխվում է»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ սա այն եզակի դեպքերից է, երբ փառատոնը հավատարիմ է մնում իր սկզբունքներին։ «Ոսկե Ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ ամեն տարի թվում է, թե վերջն է, այլեւս հայտեր չեն լինի, սակայն տարեցտարի նոր հայտեր են ավելանում:
Իսկ ՛՛Ոսկե Ծիրան՛՛ կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ արդեն 1500-ից ավելի հայտ են ստացել շուրջ 100 երկրից։

«Ամենաշատ հայտերը՝ թվով 140, ստացել ենք Գերմանիայից, այնուհետ՝ Ռուսաստանից՝ 120 հայտ, ապա Ֆրանսիա, Իտալիա, Պարսկաստան։ Հայաստանից 59 հայտ է ստացվել»,-ասաց նա:Ի դեպ, «Ոսկե Ծիրան» 11-րդ կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին։ Այդ նպատակով փառատոնի բացումը եւ փակումը որոշվել է անցկացնել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Կազմակերպիչները դեռ երկմտում են, թե Փարաջանովի որ ֆիլմով բացեն փառատոնը՝ վերականգնված «Նռան գույնո՞վ», թե՞ ռեժիսորի ավելի քիչ հայտնի ֆիլմերով։