Բավ է պառակտվել
12-01-2014 20:36

Այսօր կշնորհեն «Ոսկե գլոբուսները»

Вести-ն հայտնում է, որ Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիան այսօր կհայտարարի կինոմատոգրաֆի և հեռուստատեսության ոլորտում հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաթողներին: Իր նշանակությամբ միայն «Օսկարին» զիջող մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում. միջոցառումը կվարեն ամերիկյան դերասանուհիներ Թինա Ֆեյն ու Էմի Փոլերը։ Այս տարի «Ոսկե գլոբուսի» ֆավորիտներն են Սթիվ ՄաքՔունինի «Ստրկության 12 տարի» և Դևիդ Օ. Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերը, որոնցից յուրաքանչյուրն առաջադրվել է 7 անվանակարգում։ «Ոսկե գլոբուսի» առաջին պաշտոնական շնորհումը տեղի է ունեցել 1954թ.։ Մրցանակաբաշխության պատմության ընթացքում ամենամեծ թվով մրցանակների արժանացել են «Բժիշկ Ժիվագո», «Կնքահայրը», «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմերը։ Իսկ ինչ վերաբերում է ամենաշատ «Ոսկե գլոբուսներ» ստացած դերասաններին, ապա նրանք են Մերլ Սթրիփն ու Ջեք Նիքոլսոնը։