Բավ է պառակտվել
19-05-2014 23:34

Վովա Խաչատրյան՝ տաղանդավոր ռեփեր և հայրենասեր

Հեռու հեռուներում՝ կիսագնդի արևմտյան մասում, 70-ականների սկզբին առաջացել է ՌԵՓ անվանմամբ նոր երաժշտական ուղղությունը, որը անգլերենից թարգմանվում է, որպես "թխկոց": Այն բառացիորեն արտացոլում է այս ուղղության բուն իմաստը՝ ռիթմիկ թվերգը, որը սովորաբար երգելով կարդում են բիթի ելևէջների ներքո: Այս երաժշտական ուղղությունը, ինչպես և ջազը, ներթափանցել է համաշխարհային մշակույթ Նյու Յորքի արվարձաններում բնակվող աֆրոամերիկյան և Յամայկայի երաժիշտների և դիջեյների շնորհիվ:
Զարմանալի է, որ հայերը այսքան վարպետորեն տիրապետեցին սևամորթների երաժշտությանը և սկսեցին նույնչափ հարգել և զարգացնել ռեփը՝ այն միահյուսելով հայկական ժողովրդական երաժշտության ելևէջների հետ:

Գուցե կարևոր դերակատարում ունի այն փաստը, որ ցավ և տանջանք տեսած ժողովուրդների գեներում ի սկզբանե առաջանում է ինքնաարտահայտվելու և սեփական պատմությունը սերնդե սերունդ փոխանցելու ցանկությունը ՝ վերապրած անցյալի ցավը փոխանցող խոսքեր պարունակող երաժշտության միջոցով:

Սակայն եթե ջազում կարելի է օգտվել իմպրովիզներից, ավելացնել մեղեդայնություն, փափկացնել անցումները կամ ստեղծել կատարյալ քաոս, ռեփում դիտվում է ճիշտ հակառակ պատկերը. այն մարտակոչ է, և ռեփը ընթերցողը պետք է ունենա մեծ բառապաշար, կարողանա գրագետ հանգեր կազմել, ինչպես նաև տիրապետել հռետորական արվեստին:
Լավ ռեփերը բեմում նման է բոքսի չեփպիոնի, ում զենքը ոչ թե բռունցքներն են, այլ խոսքերը:
Առաջին անգամ ես լսեցի 19-ամյա ռեփեր Վովային հայկական "X-ֆակտոր" հաղորդման ժամանակ, երբ նա ռեփ էր կատարում Արարատ լեռան մասին: Ես այնպես էի տպավորվել նրա քնարերգությունից, որ ինձ համար միանգամայն պարզ էր. ոչ մի հայ չի կարող անտարբեր մնալ նրա երաժշտության նկատմամբ, որը պարունակում են դաժան իրականությունը և մեր ժողովրդի նվիրական երազանքները արտացոլող խոսքերը:

Հայաստանին հայրենասերների և խիզախների սերունդ է պետք:

Gisher.news-ն զրուցեց երիտասարդ և տաղանդավոր ռեփեր Վովա Խաչատրյանի հետ նրա գաղափարախոսության, արժեքների և ստեղծագործական ծրագրերի մասին:

N.G. Վովա, ինչպե՞ս ստացվեց, որ դու արդեն երկրորդ տարին շարունակ որոշում ես մասնակցել "Х-ֆակտոր" նախագծում: Եվ ինչու՞ են երկու ընտրական փուլիերի երգերը հայրենասիրական թեմայով՝ Հայաստանի, Արարատի մասին:

-Ստացվեց այնպես, որ ես սկսեցի գրել իմ երգերի տեքստերը և շատ էի ուզում նրանց իմաստը հասկանալի դարձնել մարդկանց համար: Հենց այդ պատճառով էլ անցյալ տարի ես երգեցի "Իմ Արարատը", իսկ այս տարի՝ "Հայաստանը":

N.G. Ինձ ապշեցրեց հենց այն փաստը, որ դու երկու անգամ էլ հայրենասիրական թեման ընտրեցիր: Քո կարծիքով, քեզ հաջողվե՞ց մարդկանց հասցնել նրանց բուն իմաստը:

-Չգիտեմ, բայց ես շատ եմ աշխատել այդ ուղղությամբ և կանգ չեմ առնի:

N.G. Ինչպե՞ս քեզ հաջողվեց զգալ այդքանը այսքան երիտասարդ տարիքում:

-Տարիքը կախված չէ մտածելակերպից և չարի ու բարու մասին պատկերացումներից: Թեև ես ընդամենը 19 տարեկան եմ, ես համոզված եմ միայն նրանում, որ դեռ ոչինչ չգիտեմ:

N.G. Իսկ ես գիտեմ: Գիտեմ, որ նաև միջուկային ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող ես: Ինչո՞վ է պայմանավորված այսքան տարբեր ոլորտները համատեղելը:

-Իրականում սրանք ինձ համար չափազանց մոտ հասկացություններ են, քանի որ երկու երևույթներն էլ անմիջական կապ ունեն մեր Տիեզերքի, նրա ձևավորման և զարգացման հետ: Երաժշտությունը այդ ամենի արտացոլումն է, իսկ ֆիզիկան՝ նրանց մի մասնիկը:

N.G. Ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանը 10 տարի անց քեզ պես երիտասարդ, ստեղծագործող, ինչպես նաև գիտական աշխարհին պատկանող երիտասարդը:

-Եթե այսպես շարունակվի, չեմ պատկերացնում ընդհանրապես: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը պետք է լինի ավելի ակտիվ և պայքարի հանուն իր մշակույթի և իրավունքների և չքաշվի մի կողմ վախի պատճառով:

N.G. Ինչպիսի՞նն են քո ստեղծագործական ծրագրերը:

-Այդ անակնալ է, սակայն շատ հաճելի (ժպտում է-խմբ.):

Gisher.news-ն շնորհակալություն է հայտնում Վովային այս բացառիկ և անկեղծ զրույցի համար: Մենք ցանկանում ենք նրան խոսքի տիեզերական ուժ, որպեսզի այն երբեք չսպառվի և կատարի իր առաքելությունը:

Ս. Մինասյան