Բավ է պառակտվել
18-03-2017 13:55

Հայկական մուլտիպլիկացիայի վերածնունդը (Տեսանյութ)

Հայաստանում անտիկ Օլիմպիադաների վերջին հաղթողի մասին մուլտֆիլմ են ստեղծում: Առաջին անգամ ողջ գործընթացը՝ սկզբից մինչև վերջ, կենտրոնացված է անիմացիայի պետական ստուդիայում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն չի աշխատել, այն կրկին բացել են ընդամենը երեք տարի առաջ:
Բասկետբոլի օղակի մետաղյա սյուն, ահա այն ամենը, ինչ հիշեցնում է, որ այդ շենքում դպրոց է եղել: Այստեղ այսօր էլ են սովորեցնում՝ մուլտիպլիկացիայի նկարիչներին: Այստեղ գործում է ժամանակակից Հայաստանի անիմացիայի առաջին Արհեստանոցը: Այն կրում է հանրաճանաչ Ռոբերտ Սահակյանցի անունը:
Վարպետի որդին՝ Դավիթ Սահակյանցը, ով ևս ռեժիսոր և նկարիչ է, ցուցադրում է հայկական մուլտիպլիկացիայի ապագ թանգարանի առաջին ցուցանմուշները: Այն պահից, երբ Հանրապետության կառավարությունը տրամադրեց 620 քառ. մետր տարածքով շենքը, այդ ցուցանմուշները հնարավոր եղավ տեղավորել: Օրինակ Ռոբերտի կողմից տպագրված « Խոսող ձուկը» ֆիլմի սցենարը ամենաառաջին տարբերակն է:
Բայց եթե Ռոբերտ Սահակյանցի սցենարները և կադրերի վերծանումները պահպանվում էին ընտանիքում, ապա այլ անիմատորների նյութերը հարկավոր էր հավաքել ողջ Հայաստանով: Որոշ տեղերում բառի բուն իմաստով հանել կրակի միջից՝ ցելուլոիդներով վառարաններ էին վառում: Սովետական Միության, իսկ նրա հետ նաև « Հայֆիլմ»-ի փլուզումից հետո,Հանրապետությունում անիմացիան անկում ապրեց:
Այնպիսի նվիրյալները, ինչպիսին Ռոբերտ Սահակյանցն էր, մուլտֆիլմները նկարում էին վարձակալած բնակարաններում, որպեսզի ավանդույթը չընդհատվեր: Սահակյանցը այդպես էլ չհասցրեց տեսնել անիմացիայի պետական արհեստանոցի բացումը, որտեղ ոչ միայն ֆիլմ են ստեղծում, այլ նաև մասնագիտությունն են սովորեցնում:


Շարժման փուլերն այժմ ոչ թե թղթի, այլ պլանշետի վրա են նկարում, իսկ մնացած հարցերում արհեստանոցը պահպանում է նկարչական անիմացիայի ավանդույթները, իսկ դրա հետ նաև հայկական մշակույթը: Դավիթ Սահակյանցի առաջին մուլտֆիլմը՝ «Անահիտ»-ը, որը Հայաստանում նկարահանված առաջին լիամեռրաժ մուլտֆիլմն է, հայ գրականության դասական Ղազարոս Աղայանի հեքիաթի էկրանավորումն է:
Մեկ տարի շարունակ այն չէր իջնում Հանրապետության էկրաններից: Երկրորդ մուլտֆիլմը՝ «Օլիմպիոնիկը», որը ստեղծում են այսօր, հիմնված է իրական պատմական փաստի վրա: Մեր թվարկության 4-րդ դարի վերջին, Օլիմպիական խաղերին կռփամարտի (բռնցքամարտ) ժամանակ տեղի է ունեցել եզակի դեպք՝ հաղթել է օտարերկրացին՝ Հզոր Հայաստանի Վարազդատ թագավորը: Նա դարձավ վերջին հայտնի «օլիմպիոնիկը» խաղերը շուտով արգելեցին՝ համարելով հեթանոսության մասունք:
Հայկական հումորով լեցուն մուլտֆիլմը նախատեսում են ավարտին հասցնել 2018թ. վերջին: Հայաստանում դրա վարձույթն ապահովված է: Դավիթ Սահակյանցը երազում է, որ այն դիտվի նաև այլ երկրներում՝ առաջին հերթին Ռուսաստանում: