Բավ է պառակտվել
23-01-2015 16:07

Լույս է տեսել «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Ողջ պատմությունը» գրքի ռուսալեզու տարբերակը

«ԱՆԻՎ» հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը հրատարակել է ռուսերեն լեզվով Ռայմոն Կևորկյանի «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Ողջ պատմությունը» գիրքը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը: Ռայմոն Հարություն Կևորկյանը պատմաբան է, Հայաստանի պատմության և հայերի ժամանակակից կյանքի մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ: Նա զգալի ներդրում է կատարել 1915 – 1916 թթ. Հայոց Ցեղասպանության պատմագրության հարցում: Տարբեր երկրների արխիվներում հայտնաբերված և քիչ ուսումնասիրված փաստաթղթերի օգնությամբ նա մեր դատին է հանձնում Օսմանյան կայսրության տարածքում պետական մակարդակով իրագործված այդ առաջին զանգվածային սպանդի գաղափարախոսական սկզբնաղբյուրների, ծրագրավորման և կատարման մասին մանրակրկիտ հաշվետվությունը: 908 էջից բաղկացած այդ յուրահատուկ գրքի հրատարակումը կատարվել է ՌԴ վաստակավոր շինարար Վարդգես Արծրունու աջակցությամբ: