Բավ է պառակտվել
31-03-2015 12:41

ԱԺ–ում բացվել է «Մեծ Հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսը

Այսօր Հայաստանի Ազգային ժողովում  բացվել է «Մեծ Հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին, տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժինը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ազգային ժողովի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից: Բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը, պատգամավորներ, հրավիրյալներ: Ցուցադրված կտավներն ընտրվել են գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի կողմից «То Armenia whit Arts» հիմնադրամին նվիրաբերված գեղանկարների հավաքածուից: IDeA հիմնադրամը նպատակ ունի տարբեր ցուցադրությունների միջոցով Հայաստանի հանրությանը ներկայացնել հավաքածուն:  «Մեծ Հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսի համար հավաքածուից ընտրվել է հայ և ռուս 11 հեղինակի 15 կտավ, որոնցում ներկայացված է պատերազմի, հաղթանակի և խաղաղության թեմատիկան: «Ցուցահանդեսը նվիրված է հաղթանակի 70-ամյակին, սակայն այն ավելին է, քան պարզապես ցուցահանդեսը: Հաղթանակի 70-ամյակին նվիրված յուրաքանչյուր նախաձեռնություն իր մեջ նաև կանխարգելիչ ուղերձ ունի,-նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:-Այս ստեղծագործությունները պատերազմի տարեգրությունն են, հերոսության, հայրենասիրության, նվիրումի տարեգրություն, միաժամանակ ձոն ՝ խաղաղությանը: Ցուցահանդեսի կազմակերպման հարցում համագործակցության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին և բարերարներին, ովքեր իրենց անձնական հավաքածուներից տրամադրել են այս կտավները»: ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն իր խոսքում նկատել է, որ արվեստը հաճախ օգնում է ավելի լավ հասկանալ անցյալի իրադարձությունները: IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանի խոսքով՝ հիմնադրամը նախաձեռնել է հայ և ռուս գեղանկարիչների աշխատանքների ցուցադրությունը, ինչը հնարավորություն կտա վերահիշել մեր ժողովուրդների ընդհանուր անցյալի դժվար, բայց հաղթական էջերը: Գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի կողմից «То Armenia with Arts» հիմնադրամին նվիրաբերված գեղանկարների հավաքածուն 100 կտավ է ներառում: Գործերի հեղինակները խորհրդային շրջանի շուրջ երեք տասնյակ գեղանկարիչներ են, այդ թվում՝ սոցռեալիզմի հայտնի ներկայացուցիչներ, որոնց աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ համամիութենական և միջազգային ցուցահանդեսներում: Հավաքածուում ընդգրկված են նաև տարբեր ժանրեր ներկայացնող աշխատանքներ: