Բավ է պառակտվել
26-10-2020 15:24

«Ամուր մնացեք, իմ ընկերներ: Շարունակեք կատարել ձեր գործը». Մել Գիբսոնն իր աջակցությունն է հայտնել հայերին

Աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Մել Գիբսոնն այսօր տեսաուղերձ է տարածել, ասել, որ շատ տխրել է՝ տեղեկանալով վերջին օրերին Արցախում և Հայաստանում տեղի ունեցող հակամարտության սրման մասին: Նա նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող շատ հայ ընկերներ ունի, որոնք պատմել են հայերի տառապանքների և սիրելիների կորստի մասին:

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին: Նրանք շատ հաստատակամ և առատաձեռն են, մեծ սիրտ ունեն և ստիպված են բախվել հսկայական դժվարությունների հետ: Եվ այս ամենը ցույց տվեց, որ այս մարդկանց կարողությունները դժվարությունները հաղթահարելու հարցում անվերջ են: Ինչպես ես, այնպես էլ դուք գիտեք այդ մասին: Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում: Եվ ես նաև աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի, ու մեծ տերությունները միջամտեն և հասկանան ձեր իրավիճակը: Հուսով եմ՝ դուք կհասնեք այդ խաղաղությանը: Ամուր մնացեք, իմ ընկերներ: Շարունակեք կատարել ձեր գործը: Աստված օրհնի ձեզ»,- տեսաուղերձում ասաց Մել Գիբսոնը: