Բավ է պառակտվել
18-02-2016 13:28

Ես երջանիկ եմ, սիրված ու սիրող. Լ. Զսւրաբյան

«Մտածում եմ, տեսնես կգա մի օր, որ ես ստանամ գեղեցիկ խոսքեր և խրախուսանք ա՛յն մարդկանցից,ովքեր ընդհանուր լուսաբանման և հրապարակման աղբյուր են հանդիսանում»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց ասմունքող Լիանա Զուրաբյանն անրադառնալով վերջին շրջանում  մամուլում իր անձնական կյանքին առնչվող և մեծ աղմուկ հանած հոդվածներին: Արտիստուհու համոզմամբ՝ իր զույգավորման լուրը չուրախացրեց «լրագրողներին» և անպայման մի բան հորենիցին վատաբանելու և փնովելու: «Ինչ վերաբերում է իմ ընտրյալին՝Արմեն Մայիլյանին, ով «Արտ.Քաստ» ստուդիայի տնօրենն է»,-նշեց Լաինան ու հավելեց. « Իմ ընտրյալը շատ մեծ հաջողությամբ կարող էր լիներ մարդ,ով փողոցում նվագում է կիթառ և հացի գումար է վաստակում, ինչի՞ մասին է խոսքը, չէ որ ես զգացմուքային և սրտով մարդ եմ,և երբեք չեմ վազել հարուստ սիրեկանների և փողով տղաների հետևից, ես ուղակի գիտեմ՝ սիրել»: Զրուցակիցս նաև շնեց, որ սիրահար զույգն արդեն երկու ամիս է միասին է, ծանոթացել են աշխատանքային պայմաններում: «Շատերն են փորձում խանգարել, բաժանել մեզ, բայց մենք միասին ենք լինելու այքան ժամանակ, որքան մենք ենք ուզում»,-եզրափակեց զգացմունքային, սիրառատ ու անկեղծ Լիանա Զուրաբյանը:

Տաթև Առաքելյան