Բավ է պառակտվել
26-10-2018 12:55

Նիկոլայ Կարաչենցովը հեռացել է կյանքից իր 74-րդ տարեդարձի նախօրեին

ԴԵրասան Նիկոլայ Կարաչենցովը հեռացել է կյանքից ուրբաթ օրը Մոսկվայում իր 74-րդ տարեդարձից մեկ օր առաջ։ Նա մահացել է առավոտյան ութն անց հիսունին Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

“Նիկոլայ Կարաչենցովն այսօր մահացել է”,- հաստատել է դերասանի կինը՝ Լյուդմիլա Պորգինան գործակալությանը։ Նա հավելել է, որ այժմ որոշվում են նրա հուղարկավորության և հրաժեշտի հետ կապված հարցերը։

Նիկոլայ Կարաչենցովի կենագրությունը․ “Սերնդի դեմքը”։ Դերասաններն ու մշակույթի գործիչները սգում են Կարաչենցովի մահվան կապակցությամբ։

Կարաչենցովը նկարահանվել է տասնյակ կինոնկարներում, այդ թվում՝ “Ավագ որդին”, “Շունը՝ ծղոտի վրա”, “Սպիտակ ցողեր”, “Տրեստ, որը պայթեց” “Մարդը՝ Կապուցինների պողոտայից”։ Նա նաև ունեցել է բազմաթիվ դերեր թատրոնում, ներառյալ “Յունոնա և Ավոս” ներկայացումը։
2005թ․ փետրվարի 28-ին դերասանն ավտովթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում ստացել էր ծանրագույն գանգուղեղային վնասվածք։