Բավ է պառակտվել
01-06-2022 18:42

«Բարև Հայաստան, ինչպե՞ս ես». 50 Cent-ը դիմել է հայ հանդիսատեսին (տեսանյութ)

Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում կայանալիք իր առաջին համերգին:

«Բարև, Հայաստան, անհամբերությամբ սպասում եմ հուլիսի 1-ի համերգին: Բաց չթողնեք», - ասել է ռեփերը:

50 Сent-ի համերգը տեղի կունենա ուրբաթ, հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում HAYA փառատոնի շրջանակում: Նրանից բացի Երևանում ելույթ կունենա ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը (հունիսի 25-ին), իսկ հուլիսի 9-ին տեղի կունենա Led Zeppelin Symphonic նախագծի համերգը: