Բավ է պառակտվել
24-01-2015 12:43

Կայացել է «Ոսկե արծիվ -2015» մրցանակաբաշխությունը

Հունվարի 23-ին «Մոսֆիլմի» տաղավարում տեղի է ունեցել «Ոսկե արծիվ» 13-րդ մրցանակաբաշխությունը ռուսաստանյան կինոյում և հեռուստատեսությանը ունեցած ներդրման համար: ՌԴ Կինարվեստի և գիտության ազգային ակադեմիան ընտրել էր մրցանակաբաշխության թեկնածուներին դեռևս դեկտեմբերի 27-ին: Երեկ հանձնաժողովը բարձրաձայնեց հաղթողների անունները: Ստացած մրցանակների թվով առաջատարներն են Անդրեյ Զվյագինցևի «Լեվիաթան» և Նիկիտա Միխալկովի «Արևային հարված» դրամաները, ինչպես նաև Վալերի Տոդորովսկու «Ձնհալ» սերիալը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» տիտղոսը ստացել է Վլադիմիր Տորոպչինի «Իվան արքայազնը և Գորշ գայլը 2» մուլտֆիլմը, իսկ լավագույն արտասահմանյան ֆիլմ է հռչակվել Ուէս Անդերսոնի «Հոթել «Գրանդ Բուդապեշտ»» ժապավենը: 
Ներկայացնում ենք մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում թեկնածուների և հաղթողների ցուցակը:


Լավագույն խաղարկային ֆիլմ՝
 «Արևային հարված»՝ հաղթող
 «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները»
 «Աստղը» 

  «Լևիաթան»  

«Weekend»


Լավագույն հեռուստասերիալ կամ մինի-ֆիլմ (մինչև տաս սերիա ներառյալ)՝
 «Չարքերը»՝ հաղթող
 «Մայոր Սոկոլովի հետերաները»
 «Բվի ճիչը»

Լավագույն հեռուստասերիալ (10 սերիայից ավելին)՝
 «Ձնհալը»՝ հաղթող
 «Կուպրինը»
 «Ստանիցան

Լավագույն ոչ խաղարկային ֆիլմ՝
 «Յանկովսկին»՝ հաղթող
 «Բեսլան. Հիշողությունը»
 Լև Տոլստոյը և Իլյա Գինզբուրգը. Կրկնակի դիմանկար ժամանակաշրջանի ետին պլանի վրա»


Լավագույն անիմացիոն ֆիլմ՝
 «Իվան արքայազնը և Գորշ գայլը 2»՝ հաղթող
 «Բելկան և Ստրելկան. լուսնային արկածները»
 «Ֆրեդերիկ Շոպեն»


Լավագույն ռեժիսորական աշխատանք՝
 Անդրեյ Զվյագինցև - «Լևիաթան»- հաղթող
 Անդրեյ Կոնչալովսկի - «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները»
 Նիկիտա Միխալկով - «Արևային հարված»


Լավագույն սցենար՝
 Անդրեյ Կոնչալովսկի, Ելենա Կիսելյովա - Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները»՝ հաղթող
 Ստանիսլավ Գովորուխին - «Weekend»
 Օլեգ Նեգին, Անդրեյ Զվյագինցև - «Լևիաթան»


Տղամարդու լավագույն դերը՝
 Ալեքսանդր Զբրուև - «Կինո Ալեքսեևի մասին»՝ հաղթող
 Մաքսիմ Մատվեև - «Weekend»
 Ալեքսեյ Սերեբրյակով – «Լևիաթան»


Կնոջ լավագույն դերը՝
 Ելենա Լյադովա – «Լևիաթան»՝ հաղթող
 Դարյա Մորոզ – «Հիմարը»
 Յուլիա Պերեսիլդ -«Weekend»