Բավ է պառակտվել
14-07-2016 07:44

ֆրանսիական կինոյի աստղ Ժակլին Բիսեթը Հայաստանում է

Համաշխարհային կինեմատոգրաֆի աստղ Ժակլին Բիսեթը Երևանի «Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։

Դերասանուհին խոստովանեց, որ Լոս Անջելեսում, որտեղ ապրում է ինքը, հաճախ է շփվում հայերի հետ։ Սակայն չէր էլ մտածել, որ մի անգամ կգա Հայաստան։

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Արդեն համոզվեցի, որ հայերը ջերմ ժողովուրդ են»,- ասաց Բիսթեը։

Նա հայտնեց, որ մտադիր է ծանոթանալ հայկական խոհանոցին և դիտել հայկական ֆիլմեր։

«Ոսկե ծիրանի» շրջանակում տեղի ունեցավ Բիսեթի մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։ Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատյանը հայտնեց, որ փառատոնը հրավիրել է Բիսեթին, որպեսզի նրան հանձնի Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակը` «Փարաջանովյան թալերը»` կինոարվեստում ունեցած ավանդի համար։