Աշխարհահռչակ բրիտանացի դերասան, հոլիվուդյան աստղ Մայքլ Քեյնը (Michael Caine) օրերս այցելել է Հայաստան։
Այս մասին օսկարակիր դերասանը նշել է Twitter–ի իր էջում։
«Ողջու՜յն, գեղեցիկ Հայաստանից», – նախօրեին գրել է Քեյնն իր էջում։
Իր հաջորդ գրառման մեջ դերասանը գրել է, որ վերադառնում է Լոնդոն։
Ժամանակակից կինեմատոգրաֆի ամենապահանջված դերասաններից մեկը` Մայքլ Քեյնը (Մորիս Ժոզեֆ Միքլուայթ), ծնվել է Լոնդոնի ամենաաղքատ շրջանում` հավաքարարի ու բեռնակրի ընտանքում:
Մեծ կինոյում Քեյնի դեբյուտը կայացել է 1956 թ.-ին «Սար Կորեայում» (A Hill in Korea) ֆիլմում, որտեղ նա զինվորի փոքր դեր է խաղացել։ Հանրաճանաչությունը եկել է միայն 9 տարի անց` «Զուլու» (Zulu) ֆիլմում երիտասարդ արիստոկրատի կերպարը մարմնավորելուց հետո: Իսկ 60-ականների սկզբին Հարի Զալցմանի «Իպկրեսի դոսյեն» ֆիլմը դարձավ պարզապես սենսացիա։ Այդ ֆիլմում Քեյնը մարմնավորեց լրտես Հարի Պալմերին, որը հետագայում դարձավ կուլտային և Օստին Պաուերսի նախատիպը: Իր հաջորդ ֆիլմում Ալֆիի դերի համար Քեյնը առաջադրվում է «Օսկարի»:
60-ականներին Մայքլը նկարահանվել է մեծ հաջողություններ գրանցած կատակերգություններում` «Իտալական աշխատանք» (The Italian Job, 1969) և «Ուրիշ արկղ» (The Wrong Box), իսկ1971թ.-ին նա դարձել է գանգստեր «Վերացնել Քարթերին» (Get Carter) ֆիլմում: 1972 թ.-ին առաջադրվել է «Օսկարի» «Խաղ դուրս թռչելու վրա» (Sleuth) տրագիկոմեդիայում նկարահանվելու համար: