Բավ է պառակտվել
22-10-2018 11:30

Հայաստանի այժմեական օրակարգերը որոշվում են ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը հաշվի առնելով․ Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը Երևանում մեկնարկած “Եվրասիական շաբաթ” III միջազգային համաժողովի շրջանակներում ասել է, որ Հայաստանի քաղաքական ու տնտեսական օրակարգը որոշվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության փաստը հաշվի առնելով։

“Այս փուլում Հայաստանում իրականացվում է քաղաքական և տնտեսական համակարգի խորը փոխակերպում, ձևավորվում են տնտեսական և քաղաքական այժմեական օրակարգեր։ Ակնհայտ է, որ դրանք մեծապես որոշվում են ԵՏՄ ինտեգրացիոն ներուժով”, - իր ելույթում ասել է Փաշինյանը:

Հայաստանի և ԵԱՏՄ առաջնահերթությունների որոշման հարթակ

Այս համատեքստում Փաշինյանը նշել է, որ համաժոողվը ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու լավ հարթակ է, հատկապես, Միության նախագահությունը Հայաստանին անցնելու նախօրեին։

“Մենք արդեն սկսել ենք քննարկել այն հարցերը, որոնք կդառնան առաջնահերթություն Հայաստանի նախագահության ժամանակ: Բացի այդ, այսօրվա համաժողովում մենք հնարավորություն կունենանք քննարկել երկրների գործարար համայնքները հուզող հարցերը և առկա խոչընդոտները», - ասել է նա։
Նրա խոսքերով, “Եվրասիական շաբաթը” հարթակ կհանդիսանա պայամանգրեր կնքելու, նոր նախագծեր սկսելու և գործարար կապեր ստեղծելու համար։
“Ուրախալի է, որ համաժողովին մասնակցում է ավելի քան 300 հայկական ընկերություն, որոնք պատրաստ են երկարաժամկետ համագործակցության, ներդրումներ ներգրավելու եւ գործընկերային կապեր հաստատելու համար”, - ասել է Փաշինյանը:

Ակտիվացում թվերում

Նա նշել է, որ ակտիվացումն արձանագրվում է նաև վիճակագրական ցուցանիշներում։
“Հայաստանը ԵՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության ծավալների աճի կայուն տեմպեր է ցույց տալիս։ Թվերը խոսում են իրենք իրենց մասին․Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը 2018թ․ հունվար - հուլիս ամիսներին 2017 թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31,3% -ով՝ կազմելով 351.9 մլն դոլար”, - ասել է նա:

Օրակարգի հիմնական հարցեր

Միևնույն ժամանակ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել օրակարգի՝ համաժողովում մանրակրկիտ քննարկումների ենթակա, մի քանի առանցքային կետերի վրա։
“Նախ, այս տարի ԵԱՏՄ երկրները և Իրանը ժամանակավոր համաձայնագիր են կնքել որպես ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ առաջին քայլ։ Հայաստանն Իրանի հետ ընդհանուր ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամն է: Ընդհանուր սահմանի և ԱԱԳ առկայությունը լրացուցիչ խթան է հանդիսանում առևտրի և տնտեսական զարգացման համար: Մենք պատրաստ ենք դառնալ հարթակ Իրանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների կառուցման համար”, - ասել է նա։
Որպես երկրորդ կարևոր հարց Փաշինյանը նշել է ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցությունների շարունակումը։
Որպես քննարկում պահանջող հաջորդ հարց նա նշել է ավելացված արժեքի բարձր մասնաբաժնով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը։
“Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում կուտակվել է լուրջ ներուժ, և գործում է մոտ 400 ձեռնարկություն, և մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ մեր գործընկերների հետ արտաքին շուկա դուրս գալու նպատակով”, - ասել է նա, նշելով բիզնեսի և կարգավորողի միջև ինտեգրացիայի խորացման և երկխոսության զարգացման կարևորությունը։

Նրա խոսքերով, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքի համապարփակ կիրարկումը կարևոր է, սակայն միաժամանակ անհրաժեշտ է մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը՝ ժամանակակից տեխնիկական պահանջներին և աճող ապրանքաշրջանառությանը համապատասխան։