Բավ է պառակտվել
10-08-2018 15:03

Արարատ Միրզոյանը դիմել է ՀԲ-ին խնդրանքով՝ վերադարձնել երկրից հափշտակված միջոցները

Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դիմել է Համաշխարհային բանկի ղեկավարության խնդրանքով՝ աջակցել անօրինական ճանապարհով արտահանված կապիտալը երկրին վերադարձնելու հարցում:

 «Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի (թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ գրասենյակ) նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետը։

Միրզոյանը հայտարարել է, որ նույնականացման և երկրում հափշտակված ու արտասահման արտահանված ունեցվածքի վերադարձի գործընթաց սկսելու նպատակով նա նամակով դիմել է Համաշխարհային բանկի ղեկավարությանը՝ Stolen Asset Recovery Initiative-ից խորհրադատվություն և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ