Հայաստանն անպայման պետք է ունենա նոր ԱԷԿ, խսքը 7-8մլրդ դոլար ներդրումների մասին է, երեքշաբթի խոհրդարանի նիստի ընթացքում ասել է պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։
Նա նշել է, որ ժամանակին եղել է նոր ԱԷկ-ի կառուցման խոսակցություն, հարցը քննարկվել է 2012-2013թթ․, սակայն այդպես էլ չի լուծվել։
«Հայաստանը ներդրող չգտավ սկզբում՝ 1000-1200 ՄՎտ, ապա 500-600 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման համար, որից հետո նրանք որոշեցին դիտարկել փոքր մոդուլային ռեակտորների տարբերակը: Հետո գործընթացը սառեցվեց, և մենք գնացինք գոյություն ունեցող ռեսուրսը 10 տարով երկարաձգելով», - ասել է Մելքումյանը:
Նա նշել է, որ 2016 թ–ին լրացել է ՀԱԷԿ–ի երկրորդ բլոկի գործարկման 30 տարին (հաշվի առնելով 1988-ի երկրաշարժից հետո պարապուրդը) և այդ ժամանակից ի վեր այն արդիականացվում է:
Պատգամավորը հիշեցրել է, որ 2016 թվականին Ռուսաստանի հետ կնքվեց պայմանագիր` 270 մլն դոլար վարկով ու 30 մլն դոլարի դրամաշնորհով ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով, սակայն «այս գործընթացը ձախողվեց նոր իշխանությունների կողմից, ինչը պայմանավորված է վերականգնման ժամկետների ձգձգումով»:
«Հաշվի առնելով, որ վերջին 80-90 միլիոն դոլարը, որ մենք պետք է ստանայինք, ռեակտորի սառեցման և թրծման համակարգի համար էր: Նախատեսվում էր երկարացնել գործողության ժամկետը մինչև 2026 թվականը, այժմ՝ մինչև 30 տարի, սա անհեթեթություն է, ոչ ոք թույլ չի տա հին տեխնոլոգիայի ԱԷԿ-ն այդքան ժամանակ շահագործել, նույնիսկ արդիականացումից հետո», - ասաց Մելքումյանը:
Նրա գնահատմամբ, ըստ էության, ձախողվել է ողջ գործընթացը։ Հայաստանը միանշանակ պետք է ունենա նոր ատոմակայան, քանի որ հնի ճակատագիրը բազմիցս քննարկվել է, խորհուրդ չի տրվում շահագործել այն, դա նախատեսված է նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրում:
«Խոսքը 7-8 մլրդ դոլարի մասին է՝ կախված հզորությունից։ Ռուսաստանն այսօր Թուրքիայում 1200 Մգ/Վտ հզորությամբ 4 ատոմակայան է կառուցում, որոնք արտադրելու են 37 մլրդ ԿՎտ էլէկտրաէներգիա, ինչը կբավարարի ամբողջ Ստամբուլի պահանջարկը։ Համեմատության համար նշենք, որ ՀԱԷԿ–ի հզորությունն ընդամենը 2.7 մլրդ ԿՎտ է։ Ընդ որում, մենք չկարողացանք հասնել այնպիսի բանակցությունների հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում, որպեսզի լուծենք էներգետիկ անվտանգության և մրցունակության հարցերն ու հասցնել բարձր մակարդակի»,- ասել է Մելքումյանը։
Նրա խոսքով՝ ձախողվել են նաև այլընտրանքային տարբերակներն․ Իրանի հետ բարձր լարման օդային գծի կառուցման և «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդայնումը։
«ԱԷԿ-ը պարապուրդի մեջ կլինի 141 օր (հիմնանորոգման պատճառով), Արցախից էլեկտրաէներգիա չկա, ծագում էխնդիր, էներգետիկ դեֆիցիտն ու ներքին ծանրաբեռնվածությունն աճում է, շահութաբերությունն ընկնում, առաջանում են մատակարարման և կայունության ռիսկեր»,- ասել է Մելքումյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանը պետք է բարձրացնի իր էներգետիկ անկախությունը՝ ներառյալ գազի նախագծերի իրականացումը, էներգետիկ միջանցքները և այլն, քանի որ էներգիան տնտեսության ողնաշարն է, Հայաստանին անհրաժեշտ է զարգացնել այն, քանի որ դա մի ոլորտ է, որը կարող է արդյունավետ աշխատել նույնիսկ շրջափակման պայմաններում:
Հայաստանի ռազմավարությունն ատոմային էներգետիկայի ոլորտում
Հայկական ատոմակայանը, միակը Հարավային Կովկասի տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում, Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք: ՀԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է հանրապետության էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը` տարեկան արտադրելով Հայաստանում ամբողջ էլեկտրաէներգիայի մինչև 40% -ը:
Ներկայումս ընթանում է Հայկական ԱԷԿ-ի արդիականացումը, որի ավարտից հետո, 2021 թվականի վերջին, կայանի արդյունավետությունն ու դրա անվտանգության մակարդակը բազմակի կավելանան, այն կստանա մինչև 2026 թվականը շահագործելու լիցենզիա: Ծրագրի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ սերվիս» ԲԲԸ-ն է («Ռոսատոմ» պետական կորպորացիայի ձեռնարկություն):
ՀՀ իշխանությունները բազմիցս նշել են նոր ատոմակայան կառուցելու կամ գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչ 2036 թվականը երկարաձգելու անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իրականացվում են հայկական մասնագիտացված կազմակերպությունների կողմից` Ռուսաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին: