Բավ է պառակտվել
07-10-2022 18:53

Դժվար թե Հայաստանը պատժամիջոցների ենթարկվի. էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի կարծում, որ Հայաստանը կանգնած է Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների ենթարկվելու վտանգի առջև։

«Հայաստանը տնտեսվարող սուբյեկտ չէ, չի միացել (Ռուսաստանի դեմ) պատժամիջոցներին, ինչպես շատ այլ երկրներ»,- ասել է Քերոբյանը Սիվիլնեթին։

Սակայն, ըստ նրա, Հայաստանում գործող ընկերություններն, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ համագործակցող բանկերը, կարող են հայտնվել երկրորդական պատժամիջոցների տակ, եթե նրանց գործողությունները ճանաչվեն որպես ԱՄՆ-ի կամ Եվրոպայի պահանջների խախտում։

«Այստեղ մենք ունենք մասնավոր ընկերությունների մասնավոր ռիսկեր: Այստեղ մեր կառավարությունն անելիք չունի: Բանկային համակարգը շատ ուշադիր ստուգում է գործարքների բնույթը` հանդիսանալով երկրորդական պատժամիջոցների ռիսկ պարունակող գործարքները չեզոքացնող հիմնական զտիչը: Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ կարող են սողանցքներ.հայտնվել, որոնք բացահայտվում են ամերիկյան կամ եվրոպական կարգավորիչների կողմից»,- ընդգծել է նախարարը։

Նա նշել է, որ Հայաստանը պետական ​​մակարդակով չի խրախուսում մասնավոր ընկերությունների ռիսկային գործողությունները, բայց եթե նման դեպքեր ի հայտ գան, բնականաբար, կարող են պատժամիջոցներ սահմանվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի գործընկեր հայաստանյան «Տակո» ՍՊԸ-ն ներառվել է ԱՄՆ գանձապետարանի կողմից հրապարակված հակառուսական պատժամիջոցների ենթակա կազմակերպությունների ցանկում։