Բավ է պառակտվել
19-06-2019 18:54

Հայաստանը մասնակիորեն կվերականգնի ոսկու իր պաշարները

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել է հանրապետության ոսկու պաշարների մասնակի վերականգնման ծրագրի մասին։

Հանդես գալով երեքշաբթի խորհրդարանում, Ջավադյանը հիշեցրել է, որ Հայաստանի ոչ մեծ՝ 1,6 տոննա ծավալով ոսկու պաշարները ամբողջովին վաճառվել էին 2004 թվականին։

“Այն ժամանակ ոսկու գինը բարձր էր, այդ պահին բյուջեի եկամուտների հետ կապված խնդիր կար, ոսկի կառավարելուց գրեթե ոչ մի տոկոս չէինք ստանում։ Այդ պատճառով որոշում է կայացվել վաճառել ոսկու պաշարները, որի արդյունքում ստացված միջոցները ներդրվել են ավելի բարձր որակի գործիքների մեջ, դրա արդյունքում բավականին շահույթ ենք ունեցել”,- ասել է ԿԲ նախագահը։

Նրա խոսքով, այսօր կան շատ ավելի հուսալի և շահութաբեր գործիքներ, քան ոսկին, աշխարհում այդ մետաղի գները ենթարկվում են խիստ տատանումների։

Ջավադյանը նաև ասել է, որ նախատեսվում է հեղինակավոր շվեյցարական “Տեխնոսերտ” ընկերության հետ համատեղ ոսկու աֆինաժի գործարան բացել Հայաստանում։

“Գործարանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ, ինչը թույլ կտա բանկային ձուլակտորներ ձեռք բերել տեղական շուկայում արդեն հայկական դրամով, այլ ոչ՝ արտարժույթով”,- ասել է Ջավադյանը։