Բավ է պառակտվել
17-01-2019 17:17

ԲՀԿ պատգամավոր․ Հայաստանը պետք է այլընտրանք գտնի ռուսական գազին

Հայաստանը պետք է անի ամեն հնարավորը բնական գազի մատակարարման այլընտրանքային լուծում գտնելու համար, հինգշաբթի ասել է “Բարգավաճ Հայաստան՛ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ։

“Վերջին զարգացումների ֆոնին, կապված (սահմանում) Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման հետ, կարևոր է, որ Իրանի հետ բնական գազի մատակարարումը չսահմանափակվի միայն գազի դիմաց էլեկտրաէներգիա ապրանքափոխանակման գործարքով, այլ ուղղվի այլընտրաքային ճանապարհներ գտնելու գործին”, - ասել է նա։

Հայաստանի ներքին շուկայի համար Ռուսաստանը բնական գազի միակ մատակարարն է։ “Կապույտ վառելիքը” հանրապետություն է գալիս նաև Իրանից, սակայն Հայաստանի տարածքում գազը վերածվում է Իրան արտահանելու համար նախատեսված էլեկտրաէներգիայի`1 խորանարդ մետր բնական գազի դիմաց 3 կՎտժ էլեկտրաէներգիա հաշվարկով:

“Այս գործարքը բավականին շահավետ է Հայաստանի համար”,- ասել է Մելքումյանը, նշելով, որ վերջին երեք ամսում Հայաստան մատակարարված իրանական գազի ծավալը հասել է 515-520մլն. խմ։

“Եթե կարողանանք եռապատկել Իրանից մատակարարվող գազի ծավալը` հաղթահարելով 1-1,5մլրդ խորանարդ մետր ցուցանիշն, ապա Հայաստանի էներգետիկ բնագավարում լուրջ դրական հավասարակշռության կհասնենք”,- ասել է նա։
Ըստ պատգամավորի, Հայաստանի և Իրանի միջև արդեն 4 տարի կառուցվում է բարձրավոլտ էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգ, սակայն կրկնակի հարկումը բացառելու համար անհրաժեշտ է օրենսդրական հիմք, ինչը տորպեդավորում է շինարարության ավարտը:
Դեկտեմբերի վերջին “Գազմպրոմ” ընկերության մամլո ծառայությունը հայտնել է 2019թ. հունվարի 1-ից սահմանին Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման մասին` հազար խորանարդ մետրի համար 165 դոլար նախկին 150 դոլարի դիմաց: