Բավ է պառակտվել
10-09-2021 14:32

Հայաստանն ու Վրաստանը ակտիվ կառուցում են «Բարեկամության կամուրջը» սահմանին

Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքները սկսվել են հուլիսի 9 -ին: Դրա երկարությունը կկազմի մոտ 200 մետր:

Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում սահմանամերձ Դեբեդ գետի վրակառուցվող կամրջի շինարարությունը ակտիվ ընթացքի մեջ է, հայտնում է Հայաստանի ճանապարհաշինության վարչությունը:

Այժմ ամրապնդվում և բետոնապատվում են նոր կառույցի հիմքերը: Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, ասվում է հաղորդագրության մեջ:

Շինարարության մեկնարկը տրվել է այս տարվա գարնանը: Երկու երկրների ենթակառուցվածքների նախարարները ներկա են գտնվել հիմնարկեքի արարողությանը:

Սա հայ-վրացական համատեղ նախագիծ է, որը ֆինանսավորվում է երկու երկրների կառավարությունների և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 9 մլն եվրո, որից 7.2 միլիոնը ՎԶԵԲ-ի վարկն է:

Նախագծի կապալառուն է իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը, տեխնիկական վերահսկողությունն իրականացնում են հարավկորեական Soosung Engineering և Korea Consultants International Co.

Գործող կամուրջը կառուցվել էր խորհրդային տարիներին և նախատեսված չէր միջազգային բեռնափոխադրումների, մասնավորապես՝ ծանր բեռնատարների համար: Նոր կամուրջը երկու անգամ ավելի լայն կլինի (իրականում լինելու է երկու կամուրջ, յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտիով) և նախատեսված է լինելու ոչ միայն մարդատար ավտոմեքենաների, այլև մեծ ավտոբուսների և բեռնատարների համար: