Բավ է պառակտվել
25-01-2021 12:41

Հայաստանն ու Ղրղըզստանն առաջատար են ԵԱՏՄ երկրներում մանրածախ ապրանքաշրջանառության անկման ցուցանիշներով

Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառությունն ընթացիկ գներով և դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքով 2020 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նվազել է 16,6% -ով՝ կազմելով 2,4 մլրդ դոլար: Այս մասին հաղորդվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում:

ԵԱՏՄ երկրների մանրածախ առևտրի շրջանառության ընդհանուր ծավալը 2020 թ.-ի տասնմեկ ամիսների ընթացքում նվազել է 4,1% –ով 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմելով 468,3 մլրդ դոլար:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 418 մլրդ դոլար (-4,1%), Բելառուսում` 19,56 մլրդ դոլար (+ 2,0%), Ղազախստանում` 24 մլրդ 504,1 մլն դոլար (-5%) , Ղղզստանում ՝ 3,6 մլրդ դոլար (-17,4%):