Բավ է պառակտվել
10-04-2019 17:01

Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են փամփուշտների համատեղ արտադրության մասին

Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ երեկ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն Ուլյանովսկի և Տուլայի փամփուշտ արտադրող գործարանների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի տարածքում համատեղ արտադրություն կազմակերպելու հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկարաժամկետ համագործակցության և ռազմական նշանակության արտադրանքի համատեղ մատակարարման հարցեր։

“Փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել առանցքային հարցերի շուրջ”,-ասվել է հաղորդագրությունում։