Բավ է պառակտվել
29-03-2022 20:09

Հայաստանը Ռուսաստանին իր պարտքի մի մասը կարող է մարել համատեղ կլիմայական նախագծեր իրականացնելու միջոցով

ՌԴ նախագահի խորհրդական, կլիմայական հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևը հանդիպել է «կլիմա՝ պարտքի դիմաց» մեխանիզմի գծով Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Էրիկ Գրիգորյանի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Զրույցի ընթացքում քննարկվել են կլիմայական համատեղ ծրագրերի իրականացման միջոցով Հայաստանի պարտքի մարման հեռանկարները։ Նման մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել վարկառուի պարտքային բեռը և նպաստել տնտեսության դեկարբոնիզացման համալիր միջոցառումների իրականացմանը։

Կողմերը ոիրվագծել են մի շարք պոտենցիալ նախագծեր, այդ թվում՝ հիդրոօդերեւութաբանական ծառայությունների կարողությունների զարգացման, հասարակական տրանսպորտի էլեկտրիֆիկացման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու ոլորտներում:

Էդելգերիևն առաջարկել է դրա համար օգտագործել շուկայական մեխանիզմներ Փարիզի կլիմայի համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն, որոնք կարող են հիմք ծառայել կլիմայական նախագծերի համատեղ իրականացման համար։

Փարիզի կլիմայական համաձայնագրի ջերմաստիճանային նպատակներին հասնելու գործում Ռուսաստանի Դաշնության ազգային ներդրումը ներառում է կամավոր տեխնոլոգիական օգնության տրամադրում 12 պետություններին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունն աշխատանքային կարգով։