Բավ է պառակտվել
31-10-2022 11:31

Հայաստանը 2023թ․ 35 տոկոսով կավելացնի պաշտպանական ծախսերը՝ հասցնելով 1,28 միլիարդ դոլարի

Պաշտպանական ծախսերը Հայաստանում, 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծով, կկազմեն 506 մլրդ դրամ (մոտ 1,28 մլրդ)։

դա 35 տոկոսով կգերազանցի 2022թ. ճշգրտված բյուջեով սահմանված ծախսերի ցուցանիշները՝ հասնելով ՀՆԱ-ի 5 տոկոսի, երկուշաբթի 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ հանրապետության 2023 թվականի պետական ​​բյուջեի ծախսերը նախատեսված են շուրջ 2,6 տրլն. դրամ, հարկային եկամուտները՝ 2,2 տրլն. դրամ։