Բավ է պառակտվել
22-11-2018 15:08

Հայաստանը տոնում է Դրամի օրը․ շրջանառության մեջ են դրվել 10 հազ., 20 հազ. և 50 հազ. արժողությամբ նոր թղթադրամներ

Հայաստանի ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել 10 հազ., 20 հազ. և 50 հազ. անվանական արժողությամբ նոր հայկական թոթադրամներ։ Այս մասին տեղեկացնւմ է կարգավորիչի մամլո ծառայությունը։

“Տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018թ․ Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթական են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների”- ասվել է հայտարարության մեջ:

1000, 2000 և 5000 դրամ արժողությամբ թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն դեկտեմբերի 25-ից։ 100 հազար դրամ արժողությամբ թղթադրամներ այլևս չեն թողարկվի, սակայն կմնան շրջանառության մեջ մինչև բնական մաշվածքը։
10 հազ., 20 հազ. և 50 հազ. արժողությամբ թղթադրամների բնութագրերի և պաշտպանիչ հատկությունների հետ կարելի է ծանոթանալ հղումով։

Երրորդ սերնդի նոր կոմպոզիտային թղթադրամներին անցնելու մասին Կենտրոնական բանկը հայտարարել է 2017թ․հուլիսին։ Երրորդ սերնդի թղթադրամների վրա ներկայացված են նոր պատկերներ։ Այսպես, հազար դրամի վրա կհայտնվեն Պարույր Սևակի, 2 հազար դրամի`Տիգրան Պետրոսյանի, 5 հազար դրամի` Վիլյամ Սարոյանի, 10 հազար դրամի` Կոմիտասի, 20 հազար դրամի` Հովհաննես Այվազովսկու, 50 հազարի` Սբ. Գրիգոր Լուսավորչի պատկերները։

Նոյեմբերի 22-ին Հայաստանում նշվում է Հայակական դրամի և բանկային աշխատողի օրը։ Այս օրը պատահական չէ ընտրված․1993թ․ նոյեմբերի 22-ին Հայաստանում շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ հայկական դրամը։