Բավ է պառակտվել
31-07-2019 11:44

Հայաստանը բարձրացրել է միջուկային անվտանգության մակարդակը

ԱէՄԳ-ի փորձագետները հունիսին ՀԱԷԿ-ում դիտարկում են անցկացրել, որի արդյունքների հիման վրա կայացրած նախնական գնահատականի համաձայն Հայաստանի միջուկային անվտանգության մակարդակը բարձրացել է, գրել է Հայաստանի Հանրապետություն օրաթերթը։

Հայաստանի կառավարության և ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետկոմիտեի կողմից հրավիրված ԱԷՄԳ առաքելության դիտարկման նպատակն էր քննարկել կազմակերպության կողմից տրված առաջարկների և խորհուրդների իրականացման ընթացքը:

Փորձագետները նշել են, որ Հայասատնն առաջընթաց է արձանագրել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքների ուղղությամբ։

Ըստ ԱԷՄԳ գնահատականի, սկսած 2015 թվականից Հայաստանն իրականացրել է մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ ընդունել է օգտագործված միջուկային վառելիքի և ճառագայթաակտիվ թափոնների կառավարման ռազմավարությունն, անց է կացրել ինտենսիվ ստուգումներ վթարներին պատրաստ լինելու և հակազդելու ոլորտում։

Ինչպես նշել է ՀՀ ատոմային անվտանգության կարգավորման պետկոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը, ԱԷՄԳ առաքելությունը հանդես է եկել կարգավորող մարմնի ենթակառուցվածքի բարելավման մի շարք առաջարկներով։

Մարտիրոսյանը նշել է, որ համաձայն ընդհանուր նախնական գնահատականի՝ միջուկային անվտանգության մակարդակը 4 բալանոց համակարգով գնահատվել է 3,82, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։ Նա հավելել է, որ ԱԷՄԳ դիտարկման վերջնական գնահատականը կներկայացվի երեք ամսվա ընթացքում։

Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող հայկական ատոմակայանը Անդրկովկասյան տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանն է, որը շահագործման է հանձնվել 1980 թվականին: Կայանում տեղադրված են ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորով երկու ատոմային էներգաբլոկ։ Ներկայումս գործում է ՀԱՔԿ-ի միայն երկրորդ բլոկը, որն ապահովում է երկրում էլէկտրաէներգիայի տարեկան արտադրության 30-35 տոկոսը։

Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մարտին որոշում է կայացրել երկարաձգել Հայկական ԱԷԿ-ի գործողության ժամկետը մինչև 2026 թվականը՝ նոր ատոմակայանի կառուցման ձգձգումների պատճառով: ՀԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի պետական արտահանման վարկի հաշվին՝ 270 միլիոն ԱՄՆ դոլարի չափով և 30 միլիոն դոլարի դրամաշնորհով: Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկի արդիականացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել կայանի ավտանգության մակարդակը: