Բավ է պառակտվել
08-02-2023 21:57

Հայաստանը կմասնակցի IDEX-2023 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Աբու Դաբիում

Հայաստանը մասնակցելու է IDEX-2023 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Աբու Դաբիում, որը անցկացվելու է փետրվարի 20-24-ը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով այցի նպատակը ոչ միայն Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ներկայացումն է, այլ ծանոթացումը այս ոլորտում այլ երկրների լավագույն արտադրանքներին և լուծումներին:
IDEX ցուցահանդեսը տեղի է ունենում երկու տարի մեկ է ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո՝ ԱՄԷ-ի զինված ուժերի լիակատար աջակցությամբ։ Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրներ։ Այն եզակի հարթակ է տարածաշրջանի կառավարական գերատեսչությունների, ձեռնարկությունների և զինված ուժերի հետ հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու համար:
IDEX-ի ընթացքում ցուցադրվում են պաշտպանական ոլորտի ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային և օդային վերջին տեխնոլոգիաները։ Ցուցահանդեսը տեղի է ունենում Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսային կենտրոնում (ADNEC), որը 133,000 քմ տարածք է զբաղեցնում։