Բավ է պառակտվել
26-09-2019 16:45

Հայաստանը նվեր է ընդունել Ծաղկաձորի “Գոլդեն Փելես” հյուրանոցն։ Այն կդրվի աճուրդի

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստին որոշել է ընդունել որպես նվեր Ծաղկաձորի “Գոլդեն Փելես” հյուրանոցը և փոխանցել այն պետական գույքի կառավարման կոմիտեին։

2018-ի նոյեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը նվիրաբերում է իր “Գոլդեն Փելես” հյուրանոցը պետությանը:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, հյուրացը գնահատվել է 7մլրդ․535մլն․889հազ դրամ և ներառում է 19,758քառ․մ տարածքով հյուրանոցային համալիրը՝ շենք, շինություններով, ինչպես նաև 1,38հա հողատարածք։

Հյուրանոցն անցնում է պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը՝ պետական նպատակներով շահագործման հնարավորությամբ։ Ընդ որում, հյուրանոցում կա 312մլն դրամ արժողությամբ 3 257 միավոր գույք , որի պահպանությունը կիրականցնի ոստիկանությունը, ինչի համար կհատկացվի ամսական 6,5մլն դրամ”,-ասել է Պապիկյանը։

Ինչպես այս որոշման կապակցությամբ նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պետությունը չի զբաղվելու հյուրանոցային բիզնեսով։

“Խնդիրն արդեն քննարկվել է, բայց կան որոշակի առաջարկներ, որոնք մենք կդիտարկենք”,-ասել է Ավինյանը։

Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը պարզաբանել է լրագրողներին, որ կոմիտեն արդեն ստացել է մի քանի հայտ, կան հետաքրքրվողներ, և հնարավոր է արագացված կեպրով դնել անշարժ գույքը աճուրդի ու երկու ամսվա ընթացքում ձևակերպել գործարքը։

“Ես չեմ կարող ասել, ով է հետաքրքրված ձեռքբերումով, անհրաժեշտ է դիտարկել բոլոր առաջարկներն ու հասկանալ, որն է լավագույնը։ Գույքի հանձնման-ընդունման գործընթացին զուգահեռ մենք կսկսենք ընդունել հայտեր և քննարկել օտարման բոլոր հնարավոր տարբերակները` թե´ սակարկությունների միջոցով օտարման, թե´ հավատարմագրային կառավարման տալու համար”,- ասել է Բաբայանը, նշելով, որ արդեն եղել են վարձակալության և գնման: Եղել են համալիրի վարձակալության և գնման առաջարկներ:

Նա նշել է, որ համալիրը գնահատվել է 16,5մլն դոլար, ավելի բարձր գնով գնելու առաջարկներ են եղել ինչպես Հայաստանից, այնպես էլ դրսում բնակվող հայերից։

Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ գույքն օրինական է, սակայն ապրիլից չի շահագործվել, քանի որ գտնվել է պետությանը փոխանցելու ընթացքում և փաստացի նոր կանցնի Կոմիտեի տնօրինությանը ($1 - 476,07դրամ):