Բավ է պառակտվել
19-10-2021 17:27

Հայաստանը կոչ է արել ռուսական ընկերություններին մասնակցել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության մրցույթին

Հայաստանն ակնկալում է, որ ռուսական ընկերությունները կմասնակցեն դեպի Իրան «Հյուսիս-Հարավ» ռազմավարական մայրուղու շինարարության մրցույթին: Այս մասին երեքշաբթի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի հարթակում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Այս համաժողովի շրջանակներում չի քննարկվել ռուսական ընկերությունների մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» նախագծի շինարարությանը, բայց գիտեք, որ առաջիկայում բավական մեծ մրցութային պրոցես կունենանք, որին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ կմասնակցեն. Ենթադրում եմ, որ մեր ռուս գործընկերները եւս նման ցանկություն կունենան»,- նշել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Սանոսյանի խոսքով՝ մասնակցությամբ հետաքրքրված է նաև իրանական կողմը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է շուրջ 1մլրդ դոլար ծախսել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության համար։