Բավ է պառակտվել
16-12-2021 15:21

Հայաստանը կերկարաձգի թուրքական ապրանքների ներկրման արգելքը․ նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել թուրքական ծագման ապրանքների արգելքի երկարաձգման օրինանագիծը, հայտնել է հինգշաբթի խորհրդարանում լրագրողներին հետ ոչ պաշտոնական զրույցում գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանը։
«Այն տնտեսական արդյունքները և սպասումները, որ ունենք, մեզ թույլ են տալիս տալ այն գնահատականը, որ մենք ճիշտ ենք անում: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ տեսնում ենք ճիշտ նախագծված և սիմետրիկ` չենք դիտարկում, որ միակողմանի պետք է լինեն հարաբերությունները»,- ասել է նա: Քերոբյանը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները ապաշրջափակման համատեքստում պետք է շատ մանրամասն քննվեն, և դա պետք է լինի երկկողմանի գործողություն:
Նրա տվյալներով՝ 2019թ․ Թուրքիայից Հայաստան է ներկրվել 260մլն․ դոլարի ապրանք, արտահանվել՝ 2-3 միլիոնի։ «Այս տարի գնահատված ներմուծումը գրեթե տասն անգամ պակաս է, արտահանումը՝ զրոյական», - նշել է նա։
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած թուրքական ծագման ապրանքների Հայաստան ներմուծման էմբարգոն 2021 թվականի հունիսի 24-ին երկարաձգվեց ևս 6 ամսով (մինչև 2022 թվականի հունվարի 1-ը)։ Այս որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով 2020 թվականի աշնանը Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ու օգնությունը Ադրբեջանին։
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձեր

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ բանագնացներ նշանակել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և դեպի Երևան չարտերային թռիչքներ բացելու մտադրության համար։ Նախօրեին Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացն է լինելու ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Երևանի դիրքորոշումը ներկայցրեց ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը, հայտարարելով Հայաստանի իշխանության դրական արձագանքի և Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար իր բանագնացին նշանակելու պատրաստակամության մասին։

Թուրքիայից ներմուծման արգելքը

Թուրքական ծագման ապրանքների Հայաստան ժամանակավոր ներմուծման արգելքը վերաբերում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլ նաև ՀՀ ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքներին։

Մաքսային մարմնի լիազորությունների շրջանակում տեղում որոշվում է օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական պետհամարանիշներով բեռնատարների Հայաստան մուտքի հարցն։ Այս առնչությամբ ՊԵԿ-ը նշել է, որ միջազգային բեռնափոխադրումներ կարող են իրականացվել, օրինակ, թուրքական բեռնատարներով, և ամենևին էլ պարտադիր չէ, որ ներկրվող բեռը լինի թուրքական ծագման։

Բեռնատար մեքենաների հոսքն օրեցօր ավելանում է. Այսպես, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին անցակետով սահմանը հատել է ավելի քան 70 հազար բեռնատար, միջին ամսական թողունակությունը կազմել է մոտ 15 հազար մեքենա։