Բավ է պառակտվել
29-04-2021 17:10

Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունն ու վաճառքը

Հայաստանի կառավարությունը հիգշաբթի օրը կայացած նիստում հավանություն տվեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին։

Ինչպես նիստի ընթացքում նշեց փոխվարչապետի ժ․պ․ Տիգրան Ավինյանը, այդ փոփոխություննրի ընդունումը բխում է տարեսկզնին կառավարության կողմից տնտեսական արձագանքման և գործողությունների նախնական պլանի ծրագրից;

2021թ․ փոտրվարի 4-ին հաստատված կառավարության տնտեսական արձագանքման ծրագրի առաջնայնությունների շրջանակում նախատեսված է պայմաններ ստեղծել բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսական նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար։ Մասնավորապես, խոսքը գնում է արդյունաբերական կանեփի մշակման մասին, որի արտադրության բավականին դրական փորձ կա Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Չինաստանում:

«Ծրագիրը նախատեսում է մի շարք գործողություններ, այդ թվում` պայմանների և հնարավորությունների ստեղծում բարձր ավելացված արժեք ստեղծող մշակաբույսերի աճեցման և վերամշակման, այդ թվում `արդյունաբերական կանեփի համար», - ասաց Ավինյանը:

Ըստ նրա՝ խոսքը միայն արտադրական կամ արդյունաբերական կանեփի մասին է, որն օգտագործվում է տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ տեքստիլ, ավտոմոբիլային արտադրություն, կահույք, թուղթ, խնամքի միջոցներ, բժշկություն:

Նա նշեց, որ ԵՄ-ում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումը մշակվել է 70-ականներից գյուղատնտեսության ոլորտը դիվերսիֆիկացնելու նպատակով։

«Այսօր ԵՄ-ում կանեփ է մշակվում 21 երկրում, ընդ որում 1 հա արդյունաբերական կանեփից կարելի է ստանալ միջինը 75-210 լիտր կանեփի յուղ, 6 տոննա ցողուն, որի վերամշակումից կարելի է ստանալ 1,5 տոննա մանրաթել: Արդյունաբերական կանեփի վերամշակումը թույլատրված է Ռուսաստանում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում», - ասաց Ավինյանը։

Նրա խոսքով, ընդունված որոշմանը համապատասխան նախատեսված են արդյունաբերական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի հարցերը, որոնք կթւյլատրվեն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, իսկ այն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պետք է բավարարեն պարտադիր չափանիշներին։

«Առայժմ խոսքը միայն մեծածախ առևտրի մասին է, քանի որ ներքին շուկայում այս տեսակի ապրանքների շրջանառության վերաբերյալ կանոնակարգ չկա», - ասաց Ավինյանը:

Նա նաև նշեց, որ օրենսդրական փաթեթում հստակ սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջն, ինչպես նաև լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականցման իրավական կարգավորումները, և վերահսկման տեսանկյունից ընթացակարգերը շատ խիստ և բարդ են, հաշվի առնելով բոլոր ռիսկերը: Նախատեսված են բույսի կազմի նկատմամբ պահանջներ, որպեսզի այն հնարավոր չլինի օգտագործել թմրամիջոց:

Ըստ նրա, աճեցումն առայժմ կթույլատրվի միայն փակ տարածքներում, հատուկ մոդուլային արտադրական օբյեկտներում, որոնք բավարարում են որոշակի պայմաններին:

Նախատեսված են նաև պահանջներ աշխատողների նկատմամբ, մասնավորապես, քրեական անցյալ ունեցող անձինք չեն կարողանա տանալ լիցենզիա կամ աշխատել այդ ոլորտում, նույնիսկ եթե նրանց ժամկետը լրացել է: Լիցենզիաները կտրամադրվեն 10 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ, գործելու են առանձին լիցենզիաներ ներմուծման, արտահանման և մեծածախ վաճառքի համար, ընդ որում կթույլատրվի զբաղվել տվյալ գործունեության և առանձին, և բոլոր տեսակներով։

Միևնույն ժամանակ, ամբողջ գործընթացը կգտնվի բոլոր կառույցների, այդ թվում ՝ ոստիկանության լիակատար վերահսկողության ներքո:

«Այս տեսակի գործունեության համար պետական տուրքը բավականին բարձր է, ինչը պայմանավորված է վերահսկողության բարձր ծախսերով և լաբորատորիաների վերազինման անհրաժեշտությամբ: 1 տոննա հումքի արտահանման համար տուրքը կկազմի 60 միլիոն դրամ, ինչը, հաշվի առնելով ոլորտի շահութաբերությունը, աշխատանքի հնարավոր մոդել է, և ընկերությունները վճարման հետ կապված խնդիրներ չեն ունենա », - ասաց Ավինյանը: ,

Նա նաև նշեց, որ առաջարկները կներկայացվեն խորհրդարան շտապ կարգով, որպեսզի մինչև տարեվերջ կառավարությունը ընդունի բոլոր անհրաժեշտ կարգավորող փաստաթղթերը և մինչև տարեվերջ կամ 2022 թ. սկիզբ հնարավոր լինի իրագործել ծրագիրը։

Իր հերթին՝ վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը նոր է մուտք գործում նոր ոլորտ, և դժվար կլինի միանգամից կարգավորել բոլոր խնդիրները, որոնցից շատերը կլուծվեն ընթացքում:

«Քննարկումների արդյունքների հիման վրա հաշվարկվելու են բոլոր ռիսկերը, դրանց կառավարման մեթոդները և գործիքները, և շատ կարևոր է, որ իրականում, կոպիտ ասած, այս որոշմամբ մենք միայն արտադրական տարածքներում կանեփ աճեցնելու լիցենզիաներ կտրամադրենք», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ աշխարհում կա պրակտիկա՝ ստեղծել ջերմոցներ, որոնք գտնվում են վերահսկողության տակ, այդ թվում` պետության կողմից, հնարավոր այլ ուղեկցող բացասական ազդեցություններից խուսափելու համար: