Բավ է պառակտվել
16-02-2022 12:39

Հայաստանը մասնակցում է Ռուսաստանի կողմից SWIFT-ին այլըտնտրաքային համակարգի ստեղծմանը

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) մասնակցում է SWIFT-ին այլընտրանքային դրամական փոխանցումների համակարգի ստեղծման ուղղությամբ Ռուսաստանում տարվող աշխատանքներին, ասել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

«Եթե դիտարկենք SWIFT-ից Ռուսաստանի անջատման հնարավորությունը, դա բնականաբար իր ազդեցությունը կունենա Հայաստանի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների փոխկապակցվածությունն։ Ազդեցությունը նշանակալի կլինի, և մենք հուսով ենք, որ դա տեղի չի ունենա»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։

Միաժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանում ակտիվ աշխատանքներ են տարվում դրամական փոխանցումների այլընտրանքային համակարգերի ստեղծման ուղղությամբ՝ առկա պահանջարկը բավարարելու համար։

«Նրանք այդ աշխատանքը տանում են գործընկեր երկրների ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հետ միասին։ Մենք նույնպես որոշ առումով ներգրավված ենք նոր համակարգերի ստեղծման աշխատանքներում։ ՀԲՄ-ն մասնակցել է հեռավար քննարկումներին»,- ասել է նա:

Սարգսյանը հավելել է, որ հայկական կողմը շահագրգռված է ունենալ այլընտրանքային լուծումներ, որպեսզի հաճախորդները կարողանան նորմալ իրականացնել իրենց ֆինանսական գործարքները։

Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չէր բացառել, որ ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է ազդել նաև Հայաստանի վրա՝ հնարավոր հայելային սահմանափակումների տեսքով։

Սրանք, ըստ ԿԲ ղեկավարի, սցենարներ են, որոնք ներկայումս որոշակի անորոշություններ են պարունակում։ Խոսելով այն մասին, թե ինչպես կազդի SWIFT-ից Ռուսաստանի հնարավոր անջատումը Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի վրա, Գալստյանը կարճ պատասխանել էր. «ծանր»։

Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը լրջագույն հետևանքներ կունենան։

Հունվարի վերջին Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության առաջնորդները և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հայտարարություն էին տարածել, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի դեմ է. պետք է պատժամիջոցների աննախադեպ փաթեթ մտցվի։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թվում նշվում է Ռուսաստանի Դաշնության հնարավոր անջատումը SWIFT-ից՝ տեղեկատվության փոխանցման և վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգից, որին միացված է ավելի քան 11000 խոշորագույն կազմակերպություն աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Ի պատասխան հնարավոր միջոցների՝ Ռուսաստանում ստեղծվել է ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգը։