Բավ է պառակտվել
08-04-2021 13:09

Հայաստանում կավելանա պաշտպանության և տնտեսության համար գիտական ​​հետազոտությունների բյուջեն

Հայաստանում կավելանա պաշտպանության և տնտեսության համար գիտական հետազոտությունների բյուջեն

ՀՀ իշխանությունները միջոցներ կուղղեն գիտական ինստիտուտների և համալսարանների լաբորատորիաների համար նոր սարքավորումներ գնելու և նյութատեխնիկական բազան ապահովելու համար:

ՀՀ կառավարությունը կավելացնի գիտական հետազոտությունների բյուջեն: Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստում:

Մասնավորապես, գիտության ֆինանսավորման բյուջեն կավելանա մոտ 2.8 միլիարդ դրամով (5.2 միլիոն դոլար)՝ 13.1 միլիարդ դրամից հասնելով 15,9 միլիարդի (ներկայիս փոխարժեքով ՝ մոտ 30 միլիոն դոլար):

Այս գումարի կեսից մի փոքր պակաս (1 միլիարդ 31 միլիոն) հատկացվելու է նոր սարքեր գնելու, գիտական ինստիտուտների և համալսարանների լաբորատորիաների համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա ապահովելու համար:

Բացի այդ, նոր սարքավորումները պետք է համատեղ օգտագործվեն, ինչը կբարձրացնի տարբեր հետազոտական ինստիտուտների ծանրաբեռնվածությունը: Այդ նպատակով կմշակվի նոր սարքերի օգտագործման ժամանակացույցը: Նշված գումարից բացի, նոր սուպերհամակարգչի գնման և տեղադրման համար կհատկացվի ևս 114 միլիոն դրամ (մոտ 210 հազար դոլար):

Որոշման համաձայն՝ շուրջ 1.34 միլիարդ դրամ կհատկացվի գիտական հետազոտությունների ֆինանսավորմանը: Մասնավորապես, մրցակցային հիմունքներով ընտրվող ֆունդամենտալ դրամաշնորհային հետազոտությունների թիվը կավելանա 50-ով: Երիտասարդ հայ գիտնականների համար կբացվի 8 նոր ծրագիր՝ արտասահմանյան հեղինակավոր գործընկերների հետ համատեղ աշխատելու պայմանով։

Ֆինանսավորում է տրամադրվում նաև կիրառական հետազոտությունների համար, մասնավորապես, միջոցները նախատեսվում է ուղղել պաշտպանական և քաղաքացիական 10 նոր հետազոտությունների համար։ Վերջիններսս ուղղված են լինելու բիզնեսի արտադրության բարելավմանը, բայց պայմանով, որ բիզնեսը կմասնակցի նման հետազոտությունների ֆինանսավորմանը: