Բավ է պառակտվել
02-12-2021 11:08

Հայաստանը համալիր բանակցություններ է վարում «Գազպրոմ»-ի հետ, դրանից են կախված գազի ու էլեկտրաէներգիայի սակագները

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառում հանրապետությունում գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը հանրապետությունում։ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հանձնաժողովի նախագահը նշել է, որ վերջնական թվերը պարզ կլինեն 10-15 օրից։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվաշքների զարգացման նախարարությունը (էներգետիկայի ոլորտի պատասխանատուն) համալիր բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հոլդինգի հետ։ Բանակցություններում որոշակիորեն ներգրավված են նաև ՀԾԿՀ մասնագետները։

«Բանակցությունները, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են նաև Հայաստանում «Գազպրոմ-Արմենիա»-ին պատկանող գույքին. խոսքը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասին է։ Արդեն քանի տարի է քննարկվում է ներդրված միջոցների հարցը, չէ՞ որ ընկերությունը մինչ օրս որևէ դիվիդենտ չի ստացել այց էլեկտրակայանից»,- ասել է։ հանձնաժողովի ղեկավարը։

Նրա խոսքով, քննարկվող միջպետական ​​համաձայնագրի նախագծում ամրագրված պայմաններ են նախատեսված, օրինակ՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գծով Գազպրոմ-Արմենիայի համար ապահովել մինչև 9 տոկոս շահութաբերություն։

«Վերջնական համապարփակ լուծումից են ուղղակիորեն կախված և սահմանին (ռուսական) գազի սակագնի չափը և Հայաստանին գազամատակարարման ոլորտում առաջիկա 30 տարում ներդրումային սխեմանև էլեկտրաէներգիայի արժեքն»,- ասել է Բաղրամյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն արդեն սկսել է մարել Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման համար հատկացված ռուսական միջպետական ​​վարկը, ինչը ենթադրում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի միջոցով որոշակի բեռ երկրի բնակիչների համար։

«Կախված կայացվելիք որոշումներից, ենթադրում եմ, որ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է մի փոքր բարձրանալ»,- ասել է Բաղրամյանը՝ դժվարանալով կոնկրետ թվեր նշել։

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասին

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը (նախկինում՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Գազպրոմ» ՓԲԸ-ի 100% դուստր ձեռնարկություն) ձեռք է բերել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվները 2006 թվականին ՀՀ կառավարության և «Գազպրոմ» հոլդինգի միջև կնքված պայմանագրի շրջանակներում։ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն կատարել է էներգաբլոկի շինարարությունն ավարտելու և արդիականացնելու իր պարտավորությունները, ներդրումները կազմել են 465,2 մլն դոլար։

Գազի մատակարարումների մասին

«Գազպրոմ» ՓԲԸ-ն Հայաստանում ներքին սպառման գազի միակ մատակարարն է։ Հայաստանում ռուսական «կապույտ վառելիքի» մատակարարումները սպառողներին իրականացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն (Գազպրոմի դուստր ձեռնարկություն)՝ տարանցիկ՝ Վրաստանի տարածքով։

Հայաստանի համար ռուսական գազի գինը (սահմանին) կազմում է 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։

Հայկական ԱԷԿ-ի մասին

Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասում, որին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի մոտ 30-35%-ը։ Կայանը կարևոր դեր է խաղում Հայաստանի էներգետիկ համակարգի և ողջ սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար։

Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ արդիականացման ծրագրի ավարտի և Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարացնելու մասին, ինչն իրականացվել է 270 մլն դոլար ռուսական միջպետական ​​վարկի և 30 մլն դոլար դրամաշնորհի միջոցներով։ Շուրջ 200 մլն դոլար արդեն իրացվել էր, երբ 2020 թվականի հունիսին Հայաստանը հրաժարվեց մնացած վարկային միջոցներից։

ՀԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036 թվականը երկարաձգելուն զուգահեռ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նախագծի մշակման աշխատանքներ են տարվում։